Արտաքին 1 ժամ առաջ - 21:24 28-10-2026

Թուրքիայի ՊՆ․ Եգիպտոսի հետ պատրաստ ենք համաձայնագիր ստորագրել

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը ողջունել է Լիբիայի Ներկայացուցիչների պալատի կողմից ծովային գոտիների սահմանազատման վերաբերյալ համաձայնագրի հաստատումը՝ նշելով, որ պատրաստ է նմանատիպ համաձայնագիր ստորագրել նաև Եգիպտոսի հետ։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունն ընդգծել է, որ դա աջակցում է Թուրքիայի այն մոտեցմանը, որը հիմնված է միջազգային իրավունքի և արդարության սկզբունքների վրա։

Նշվել է, որ Արևելյան Միջերկրականում պետք է պաշտպանվեն ափամերձ երկրների օրինական իրավունքները և ըստ այդմ հանդես են եկել կոչով, որն ուղղված է Եգիպտոսին։

«Այս համատեքստում ևս մեկ անգամ ընդգծում ենք, որ պատրաստ ենք Եգիպտոսի հետ, փոխադարձ շահերի հիման վրա, ծովային գոտիների սահմանազատման վերաբերյալ համաձայնագիր ստորագրել»։

Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության՝ Թուրքիայի հետ նման համաձայնագիր կնքելու դեպքում Եգիպտոսը Հունաստանի համեմատ կստանա ավելի քան 15․000 քառակուսի կիլոմետրով ավելի մեծ ծովային իրավազորության տարածք։

Աղբյուր՝ Ermenihaber

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:37 Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն
11:10 Կարող ա՞ դուք էլ եք բռնության զոհ. Էդգար Ղազարյանը՝ Զարուհի Բաթոյանին
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
23:08 Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
10:07 Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
12:18 Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին․ հանդես ենք գալու միասնական․ մարզպետ
22:45 Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին
11:00 Քոլեջում խստացված ռեժիմ է