Արտաքին Ներքին 4 տարի առաջ - 16:14 18-05-2022

Ցանկանում ենք խաղաղության համաձայնագիր ստորագրել Հայաստանի հետ, շրջել թշնամանքի էջը. Ալիև

Ադրբեջանը ցանկանում է կարգավորել հարաբերությունները և խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ չորեքշաբթի օրը կայացած հանդիպման ժամանակ։

«Մենք լայնորեն քննարկել ենք նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Ես գիտեմ, որ Ադրբեջանից հետո նախագահը կայցելի Հայաստան։ Համոզված եմ, որ այս այցի ավարտից հետո նա կունենա ամբողջական պատկեր։

Մեր դիրքորոշումը շատ բաց է, մենք ցանկանում ենք խաղաղության համաձայնագիր ստորագրել Հայաստանի հետ, մենք ցանկանում ենք կարգավորել հարաբերությունները և շրջել թշնամանքի էջը», - Ալիևի խոսքերը մեջբերել է նրա մամուլի ծառայությունը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան