Ուղիղ եթեր
Արտաքին 52 րոպե առաջ - 20:19 28-10-2026

Ալիևը մերժում է Թուրքիայի «ավագ եղբոր» դերը. թուրք լրագրող

Թուրք լրագրող Իսմայիլ Սայմազը ընդդիմադիր «Sözcü» լրատվական կայքում հոդված է հրապարակել Ադրբեջանի և Թուրքիայի միջև վերջին շրջանում ծագած ճգնաժամի վերաբերյալ։

Նշենք, որ երկկողմ հարաբերություններում լարվածությունը կապված է Ադրբեջանի դպրոցներում և պետական հաստատություններում գլխաշորի վերաբերյալ արգելք սահմանող որոշման հետ։

Հեղինակը նշում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մերժում է Թուրքիայի՝ «ավագ եղբոր» դերը, և ընդգծում, որ «Ադրբեջանը չի ցանկանում, որ միջամտեն իր ներքին գործերին»։ Ըստ հեղինակի՝ լարվածությունը թուլացել է այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնից ազատել է իր գլխավոր խորհրդական Օքթայ Սարալին, սակայն այն ամբողջությամբ չի վերացել։

Միաժամանակ Սայմազը մատնանշել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի լարվածության առաջին կայծը բռնկվել էր Ղարաբաղյան պատերազմից հետո, երբ Էրդողանը հաջողությունը վերագրել է իրեն։ Լրագրողը գրել է, որ Էրդողանի՝ «Ինչպես մտանք Ղարաբաղ» արտահայտությամբ սկսված հայտարարությունը զայրացրել է Ալիևին, ինչին ի պատասխան Ադրբեջանի նախագահն ասել էր. «Ինչ էլ որ ձեռք ենք բերել, ամեն ինչի համար վճարել ենք»։

Ըստ հեղինակի՝ մեկ այլ լարվածություն էր նկատվել նաև անցյալ տարի, երբ «Sabah» թերթում և «A Haber»-ում քննադատության ենթարկվեցին Ադրբեջանի հարաբերություններն Իսրայելի հետ, ինչից հետո Բաքուն խիստ զայրացավ։ Նշվում էր, որ Ադրբեջանի և Ալիևի դեմ վարկաբեկիչ արշավ է իրականացվում, բայց դիվանագիտական խողովակների գործարկման շնորհիվ ճգնաժամը հանդարտվեց։

Հեղինակը նշում է, որ այս երրորդ դեպքն ամենալուրջ ճգնաժամն է։ Ըստ հոդվածագրի՝ Սարալը, երբ փորձեց իր տեղը ցույց տալ Ադրբեջանին, Ալիևը հանեց նշտարը՝ վիրահատական դանակը։

Ըստ Սայմազի՝ Սարալը սովոր էր մեկ գրառմամբ ընդդիմադիրներին ձերբակալել տալու ու մեկ գրառմամբ էլ զրկվեց իր 10 տարվա պաշտոնից։ Ըստ այդմ էլ Ադրբեջանը Սարալին ներառել է սև ցուցակում։

Հեղինակը նշում է, որ լարվածության ֆոնին տեղի է ունեցել Էրդողան-Ալիևը հեռախոսազրույց և ըստ իր աղբյուրների՝ հեռախոսազրույցն այնքան էլ լավ չի անցել։ Ըստ այդ աղբյուրների՝ «Եթե Սարալը պաշտոնանկ չարվեր, Ալիևը չէր մեկնի Թուրքիա»։

Նշենք, որ Ալիևը կմասնակցի ընթացիկ տարվա հոկտեմբերի 29-30-ին Անկարայում կայանալիք «Թյուրքական պետությունների կազմակերպության» (ԹՊԿ) հանդիպմանը։ Հեղինակն ամփոփելով նշում է, որ Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերություններն այլևս նախկինի պես չեն լինի։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
21:33 Բուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին
22:37 Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն
23:08 Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
11:10 Կարող ա՞ դուք էլ եք բռնության զոհ. Էդգար Ղազարյանը՝ Զարուհի Բաթոյանին
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
10:07 Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
22:45 Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին
12:18 Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին․ հանդես ենք գալու միասնական․ մարզպետ