Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իր դաշինքը խորհրդարանական ընտրություններում վճռորոշ մեծամասնություն ունի, սակայն կոչ է արել սպասել վերջնական արդյունքներին։
«Աջակողմյան դաշինքը հստակ, վճռորոշ մեծամասնություն ունի սիոնիստական հանրության և պետությանը աջակցող բոլոր մարդկանց շրջանում», – ասել է Նեթանյահուն՝ ելույթ ունենալով Երուսաղեմում իր «Լիկուդ» կուսակցության նախընտրական շտաբում։
Նա նշել է նաև, որ իրենց անհրաժեշտ է աջակողմյան, ազգային, ուժեղ կառավարությունը։
Նեթանյահուն նաև հայտարարել է, որ իր օրոք «Իրանն ավելի թույլ է, քան երբևէ և Իսրայելն ավելի ուժեղ է, քան երբևէ»։
«Իսրայելը կանգնած է պատմական, կյանքում մեկ անգամ տրվող հնարավորության առջև՝ մեր ընկեր նախագահ Թրամփի հետ միասին, մեկընդմիշտ վերացնել իրանական սպառնալիքը։ Մենք կարողացել ենք հաղթել մեր թշնամիներին, և մենք կկարողանանք դա անել ապագայում», – ասել է Իսրայելի վարչապետը։