Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ) Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24news.am «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ուղիղ եթեր
Մամուլ Մամուլը՝ տեսանյութով 1 շաբաթ առաջ - 13:03 28-10-2026

Եկեղեցու դեմ արշավի մեկնարկն այսօր է. ՔՊ-ն պատրաստվում է ընտրություններին. Մամուլ

««Ժողովուրդ» օրաթերթի՝ իշխանություններին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ հոկտեմբերի 25-ի ընտրական գործընթացներից հետո ՔՊ-ում արդեն ակտիվորեն պատրաստվում են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին։

Թերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանական շրջանակներում հատկապես կարևորում են Կապանի համայնքապետի ընտրությունները։ ՔՊ-ն ջանքեր է գործադրում՝ թույլ չտալու, որ համայնքում հաղթի գործող համայնքապետ Գևորգ Փարսյանը։ Բայց իրենց թեկնածուն՝ Նարեկ Բաբայանը, այնքան էլ ընդունված և սիրված կերպար չէ քաղաքում, ավելին՝ նրան նույնացնում են կոռուպցիայի և հովանավորչության հետ, քանի որ «Կոմբինատի Նարեկը» բոլորի աչքի առաջ անթաքույց հարստացել է վերջին տարիներին։

Իշխանությունների ուշադրության կենտրոնում է նաև Ապարան համայնքը, որտեղ, թերթի աղբյուրների փոխանցմամբ, ևս ակտիվ պայքար է սպասվում։
--
«Հրապարակ» թերթը գրում է. «Արտահերթ ընտրությունների թեմայով Փաշինյանը չկարողացավ շանտաժի ենթարկել ընդդիմությանը, փոխարենը խուճապի մատնեց իր թիմակիցներին, եւ որպեսզի ՔՊ-ի խուճապը ցրի, հիմա էլ ներսում տարածում են, թե իրականում Նիկոլ Փաշինյանն արտահերթ ընտրությունների մասին հայտարարությամբ փորձում է շանտաժ անել Ալիեւին։

Քանի որ եթե արտահերթ ընտրությունների հեռանկարը ռեալ լինի, հնարավոր է Ալիեւը հետ կանգնի ՀՀ Սահմանադրության փոփոխության նախապայմանից, որ բանը չհասնի արտահերթին։
--
«Իրավունք» թերթը գրում է. «Եկեղեցու դեմ արշավի մեկնարկը կտրվի այսօր՝ Ազգային ժողովում, կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ։

ՔՊ-ական աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը հատուկ հարցեր է ուղարկել, որ պատգամավորները հնչեցնեն»։
--