Ուղիղ եթեր
Բաստիոն 1 ժամ առաջ - 22:00 27-10-2026

Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի պատմության ընթացքում միակ ընտրված առաջնորդն է. Հայկ Մարտիրոսյան

Գևորգ Էմին-Տերյան

Գլխավոր խմբագիր

Գևորգ Էմին-Տերյանի հեղինակային «Բաստիոն» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալվել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը:

Հայկ Մարտիրոսյանը խոսել է հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների, ցածր մասնակցության, ընդդիմադիրների արդարացումների, Փաշինյանին ժողովրդի աջակցության, վերջինիս իշխանության լեգիտիմ լինելու, հեղափոխություն չանելու պատճառների, Փաշինյանին ընտրելու պատճառների, նրա՝ Նժդեհից հետո 100 տարվա մեջ առաջին գաղափարախոսը լինելու, Ֆրանսիայում ցույցերի խորքային պատճառների մասին:

«Դա հերթական հայկական «ատմասկան է»: Հա, քիչ են մասնակցել, բայց միևնույն է, մասնակցել են, դա նշանակում է, որ մասնակցել են ՔՊ-ի օգտին: Չմասնակցելը նշանակում է մասնակցել ՔՊ-ի օգտին, չմասնակցելը քաղաքականության, հիասթափված լինելը և զզվելը ՔՊ-ից և իշխանությունից և տանը նստելը էլի մասնակցություն է, ՔՊ-ին իշխանության մանդատ տալ է: Սա չեն հասկանում, քանի որ էս հասարակության և ժողովրդի մեջ ինքնախաբեության մարմաջը սարսափելի ուժեղ է»,- նշեց քաղաքագետը:

Ըստ նրա՝ իրականում պետք է ընդունենք մի փաստ, ամենազզվելի բանը խաբելն է, որ հայ ժողովուրդը չի ընտրում այս իշխանությանը. «Հայ ժողովուրդը ընտրում է այս իշխանությանը, իրականում ընտրում է, այս իշխանությունը ներկայացնում է հայ ժողովրդին, նրա իղձերը, հանդիսանում է հայ ժողովրդի դեմքը, հայ ազգի դեմքը, և առաջին իրապես հայ ազգի կողմից ընտրված իշխանությունն է հայոց պատմության մեջ»:

Խոսելով Լևոն Տեր-Պետրոսյանի մասին՝ քաղաքագետն ընդգծեց նրա մտավոր կարողությունները, ապա համեմատեց Փաշինյանի հետ. «Ինտելեկտուալ առումով Նիկոլ Փաշինյանը շատ ավելի ճարպիկ է. նա լևոնիզմը և լևոնականությունը զարգացրել է և վերածել է նիկոլիզմի, ես կարծում եմ՝ շատ ավելի համոզիչ է և շատ ավելի բարձր ձիրքեր ունի, քան Տեր-Պետրոսյանը: Տարբերությունը վերջինիս օգտին չէ»:

Մարտիրոսյանը պնդում է՝ Փաշինյանը մեծացնում է իր լեգիտիզմը, նա պատմության մեջ առաջին իսկական հայ ղեկավարն է, որը նման սատարում է ստանում ժողովրդի կողմից, ուստի նրա իշխանությունը լեգիտիմ է:

«Ամենաշատը գիտե՞ք ովքեր են քվեարկել, ամենաուժեղ քվեարկողները նրանք են, ովքեր դժգոհ են, բայց մնացել են տանը: Չսատարումը արտահայտվում է փողոցում, խաղաղ, ոչ բռնի, բայց սարսափելի մեծ, մեծածաված, զանգվածային բողոքի ցույցերի և բողոքի ալիքի, շարժման տեսքով, մենք դրա տնազն անգամ չենք տեսել, տնազի տնազը տեսել ենք Բագրատ Սրբազանի շարժման ժամանակ մեկ օր միայն: Եթե բանը հասնում է քվեարկությանը Արցախի կորստից հետո, այսօրվա ինքնության փոփոխությունից հետո, պետության լուծարման ընթացքից հետո, նշանակում է՝ եթե հեղափոխություն չեն անում, ուրեմն ամբողջ ազգը սատարում է իրեն, անգամ իրեն ատողները և իրեն չսիրողները»,- ասաց քաղաքագետը:

Ըստ Հայկ Մարտիրոսյանի՝ Փաշինյանին ընտրում են նրա համար, որ նա առաջարկում է օրակարգ. «Փաշինյանը հականժդեհ է, բայց Նժդեհից հետո վերջին 100 տարվա մեջ առաջին գաղափարախոսն է»:

Այս և այլ ուշագրավ հարցերի մասին ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:

Գևորգ Էմին-Տերյան

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
23:20 ԵՄ անդամակցության հայտ է պետք ներկայացնել, որ Բելառուսի չվերածվենք. Արամ Սարգսյանը՝ Փաշինյանին
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:10 Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
13:20 Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի հարցերով հանձնակատարին
12:10 Մենք մտադրություն չունեինք մնալ օկուպացված երկիր․ Ալիև