Ներքին 7 ժամ առաջ - 12:40 22-10-2026

Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից և շնչառական վարակներից․ ՀՎԿ ազգային կենտրոնի խորհուրդները

Սուր շնչառական վարակներով, այդ թվում՝ գրիպով վարակվելու հավանականությունը նվազեցնելու և բարդություններից խուսափելու համար ՀՎԿ ազգային կենտրոնը հորդորում է հետևել պարզ, բայց կարևոր կանոնների։

«Պատվաստվե՛ք գրիպի դեմ։ Սեզոնային գրիպի կանխարգելման արդյունավետ միջոցներից է ամենամյա պատվաստումը, որն օգնում է նվազեցնել նաև հիվանդության ծանր ընթացքի և բարդությունների վտանգը։ Գրիպի դեմ պատվաստման համար դիմեք ցանկացած պոլիկլինիկա։

Հնարավորինս խուսափե՛ք շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններ ունեցող անձանց հետ սերտ շփումից։
Հիվանդության ախտանշանների դեպքում մնացե՛ք տանը և սահմանափակեք շփումները՝ պաշտպանելով նաև ձեր շրջապատին։

Անհրաժեշտության դեպքում դիմե՛ք առաջնային բուժօգնության հաստատության մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին։ Խուսափե՛ք ինքնաբուժումից։

Մի՛ օգտագործեք հակաբիոտիկներ առանց բժշկի նշանակման․ դրանք արդյունավետ չեն վիրուսային վարակների բուժման համար։

Հազալիս կամ փռշտալիս բերանն ու քիթը ծածկե՛ք միանգամյա անձեռոցիկով, այն անմիջապես նետե՛ք աղբամանը։ Անձեռոցիկի բացակայության դեպքում օգտագործե՛ք արմունկի ծալքը։
Հաճախակի օդափոխե՛ք փակ տարածքները։

Պարբերաբար լվացե՛ք ձեռքերն օճառով և ջրով, հատկապես՝ հազալուց, փռշտալուց կամ քիթը մաքրելուց հետո։
Ձեր առողջության մասին հոգ տանելով՝ պաշտպանում եք նաև ձեր հարազատներին», - նշված է հաղորդագրությունում։

Ամենից շատ դիտված

21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
22:17 Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները․ Հետք
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
09:00 Կոտայքի մարզպետի ամուսինը ևս ԶՊՄԿ֊ում է