Ներքին 8 ժամ առաջ - 11:38 22-10-2026

Անապահով անձանց, Արցախից տեղահանվածների և զինծառայողների զբաղվածության ծրագրերը կմիավորվեն

Կառավարության այսօրվա նիստի ընթացքում Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրեց գերատեսչության վերջին ծրագրերը:

«Իրականացնում ենք մի շարք ծրագրեր, որոնցից երեքը՝ անապահով ընտանիքների, աշխատունակ անձանց, զորացրված զինծառայողների և Ղարաբաղից տեղահանված անձանց զբաղվածության ծրագրերն առաջարկում ենք միավորել մեկ ծրագրի մեջ, որպեսզի դրանով բարձրացնենք ծրագրի հասցեականությունն ու արդյունավետությունը»,- ասաց նախարարը:

Ըստ Արսեն Թորոսյանի՝ նոր ծրագրով առաջարկվում է երեք փուլ. առաջինը՝ կրթական էլեկտրոնային վաուչերներն են, շահառուին կտրամադրվի մեկանգամյա վաուչեր՝ մինչև 250 հազար դրամ արժողությամբ՝ մասնագիտական ուսուցում անցնելու համար, որը հնարավոր կլինի օգտագործել 6 ամսվա ընթացքում, ուսուցման ավարտին շահառուն կստանա վկայական, իսկ աշխատանքի ընդունվելու դեպքում գործատուն ևս կխրախուսվի:

Տեսանյութ:

Ամենից շատ դիտված

21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
22:17 Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները․ Հետք
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
09:00 Կոտայքի մարզպետի ամուսինը ևս ԶՊՄԿ֊ում է