Ներքին 9 ժամ առաջ - 11:20 22-10-2026

«Երևանը՝ հետիոտնի համար»․ քննարկվել են մայրաքաղաքի մատչելիության խնդիրները

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը մասնակցել է «Երևանը՝ հետիոտնի համար. մատչելիություն և հավասար հնարավորություններ» հետազոտության արդյունքների քննարկմանը, տեղեկացնում է Պաշտպանի գրասենյակը։

«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետ Լիլիթ Աղաջանյանը մասնակցել է Երևանի պետական համալսարանի Սոցիոլոգիայի տեսության և պատմության ամբիոնի կազմակերպած՝ «Երևանը՝ հետիոտնի համար. մատչելիություն և հավասար հնարավորություններ (Նոր Նորքի բնակիչների առօրյա փորձառություններն ու գնահատականները)» հետազոտության արդյունքների քննարկմանը։

Հանդիպման ընթացքում ներկայացվել և քննարկվել են հետազոտության հիմնական արդյունքները, անդրադարձ է կատարվել բացահայտված խնդիրներին առնչվող հիմնական դերակատարների գործառույթներին, ինչպես նաև նախանշվել են հետագա աշխատանքի առաջնահերթությունները։

Առանձին ուշադրություն է դարձվել հետազոտության մասնակիցների հետ իրականացված երթուղային հարցազրույցների արդյունքներին և պատմությունների քարտեզին։

Քննարկման ընթացքում մասնակիցներն անդրադարձել են նաև այն հարցին, թե որքանով են հետազոտության արդյունքներն արտացոլում իրենց առօրյա փորձառությունները, ինչպես նաև առանձնացրել են այն խնդիրները, որոնք հրատապ լուծումներ և լրացուցիչ ուշադրություն են պահանջում։

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է մատչելիության ապահովումը՝ որպես հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքի և հասարակական կյանքում լիարժեք ու հավասար մասնակցության կարևոր նախապայման՝ ընդգծելով այդ ուղղությամբ առկա խնդիրների բացահայտման և դրանց լուծմանն ուղղված հետևողական քայլերի անհրաժեշտությունը»։

Ամենից շատ դիտված

21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
22:17 Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները․ Հետք
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
09:00 Կոտայքի մարզպետի ամուսինը ևս ԶՊՄԿ֊ում է