Արտաքին 9 ժամ առաջ - 10:40 22-10-2026

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի հետ բանակցություններ չի վարում

Վաշինգտոնը չի բանակցում Թեհրանի հետ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Ոչ, չեմ կարծում, որ մենք բանակցություններ ենք վարում Իրանի հետ։

Այսպես թե այնպես, շուտով ինչ-որ բան կպատահի։ Մարդկանց մեծ մասը կարծում է, որ դա կլինի ընտրություններից հետո, և կտեսնենք, թե ինչ կլինի», – ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցերին։

Սպիտակ տան մամուլի ծառայությունը տարածել է ամերիկացի առաջնորդի մեջբերումները։

Ամենից շատ դիտված