Կաթի սուբսիդավորման ծրագրի մոտ 1,1 մլրդ դրամի փոխհատուցումները կսկսվեն հաջորդ շաբաթվանից. նախարար
Կաթի սուբսիդավորման ծրագրի մոտ 1,1 մլրդ դրամ փոխհատուցումները կսկսվեն հաջորդ շաբաթվանից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
«Կաթի սուբսիդավորման ծրագրի փոխհատուցումները (մոտ 1,1 մլրդ դրամ) կսկսվեն հաջորդ շաբաթվանից և կավարտվեն դեկտեմբերին։
Այս տարվա ընթացքում բոլոր վճարումները կկատարվեն»,-գրել է նա: