Ներքին 1 օր առաջ - 15:13 16-10-2026

Փաշինյանը և Եվրահանձնաժողովի փոխնախագահը քննարկել են ՀՀ-ԵՄ փոխգործակցության ընթացքին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Թերեզա Ռիբերայի հետ:

Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ վերջինս բարձր է գնահատել Երևանում անցկացվող Կենսաբազմազանության հարցերով Առաջնորդների գագաթնաժողովը և կարևորել դրա շրջանակում քննարկվող թեմաներն ու հարցերը:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել վիզաների ազատականացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքին, ինչպես նաև էներգետիկայի ոլորտում փոխգործակցության հետագա ընդլայնմանը:

Կողմերը կարևորել են վերոնշյալ ուղղություններով սերտ փոխգործակցությունն ու համատեղ հետագա աշխատանքների իրականացումը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով