Ուղիղ եթեր
Սպորտ 55 րոպե առաջ - 13:28 16-10-2026

Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության մրցումային հերթական օրը Հայաստանն ունի 3 մասնակից

Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ 23 տարեկանների առաջնության մրցումային հերթական օրը Հայաստանն ունի 3 մասնակից:

Երևանի ժամանակով 15:00-ին երիտասարդների 69 կգ քաշային կարգի մրցապայքարին կմասնակցի Մերի Միսակյանը:

Ժամը` 19:00-ին մրցահարթակ դուրս կգան մինչև 23 տարեկան ու 75 կգ քաշային ծանրորդները` այդ թվում և Տիգրան Կարապետյանը:

Եվ օրվա վերջին` ժամը` 21:00-ին երիտասարդների 85 կգ քաշային կարգում հանդես կգա Նարեկ Մկրտչյանը: