Սեպտեմբերին «Հաղթանակ» զբոսայգու մուտքից աջ գտնվող պատի վրայից ջնջել էին 44-օրյա պատերազմի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը։ Սա ընդհանուր վրդովմունք էր առաջացրել հանրության շրջանում։ Օրեր անց՝ սեպտեմբերի 28-ին, Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը հայտնել էր, որ հանդիպել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հոր հետ։ Քննարկվել են «Հաղթանակ» զբոսայգու պատից հեռացված հերոսի հուշապատկերի հետագա պահպանման և հնարավոր լուծումների հարցերը։ Քաղաքապետարանը պատճառաբանել է, որ հերոսի նկարը պատից ջնջվել է տարածքում բարեկարգման աշխատանքներ իրականացնելու նպատակով։
Այսօր
Oragir.News-ը այցելել է «Հաղթանակ» զբոսայգի՝ տեղում պարզելու, թե արդյոք իրականացվո՞ւմ են բարեկարգման աշխատանքներ։ Սակայն պարզեցինք, որ տարածքում բարեկարգման աշխատանքներ չեն իրականացվում։
Բացի այդ,
Oragir.News-ը նկատել է, որ զբուսայգու մուտքի պատից հեռացվել են նաև «Հաղթանակ» գրության տառերը։ Տեղում փորձեցինք պարզել պատճառը։ Աշխատակիցները հայտնեցին, որ տառերը հանվել են լուսավորություն տեղադրելու նպատակով։
Տեսանյութ: