Սպորտ 41 րոպե առաջ - 19:07 14-10-2026

Սպերցյանի և Ռոնալդուի թիմերի միջև խաղը հետաձգվել է. հայտնի են մանրամասները

Հինգշաբթի՝ հոկտեմբերի 15-ին, պետք է կայանար Սաուդյան Արաբիայի առաջնության 9-րդ տուրի «Ալ-Ահլի» – «Ալ-Նասր» հանդիպումը, սակայն այն հետաձգվել է։ Նշենք, որ «Ալ-Ահլիի» կազմում է հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը։

«Ալ-Նասրի» պաշտոնական կայքում նշվում է, որ հանդիպումը կկայանա 2027 թվականի մարտի 6-ին։ Թեև ակումբը չի հրապարակում որոշման պաշտոնական դրդապատճառը, հայտնի է, որ հետաձգումը կապված է անվտանգության նկատառումների հետ։

Հիշեցնենք, որ երկուշաբթի՝ հոկտեմբերի 12-ին, «Ալ-Նասրն» Ասիայի Չեմպիոնների լիգայում 3-1 հաշվով առավելության էր հասել ուզբեկական «Նեֆթչիի» նկատմամբ, սակայն հրթիռային վտանգի պատճառով այդ հանդիպումը մեկնարկել էր նախատեսվածից մեկ ժամ ուշ։ Այդ խաղում իր թիմի գոլերից մեկի հեղինակ էր դարձել Կրիշտիանու Ռոնալդուն։

Առաջնության հանդիպման հետաձգման արդյունքում պորտուգալացին և նրա խաղընկերները լրացուցիչ հանգստի հնարավորություն են ստացել։ Ներկա պահին «Ալ-Նասրը» Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երրորդ հորիզոնականը։

Armsport

Ամենից շատ դիտված

22:00 Մերօրյա Սարոյան եղբայրները. մեկը ՔՊ-ական թաղապետ է, մյուսը` դաշնակցական
20:43 Չարչրկված բենզալցակայանը պատկանել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի հորաքրոջը
22:57 Նեթանյահուն և Թրամփը քննարկել են Իրանի դեմ հարվածները վերսկսելու հարցը
22:30 Ռուբինյանն իմ ղեկավարը չի, իմ ծառայողն ա, ինքն ինձնից շատ փող ա ստանում, որ պատգամավորներին ծառայություններ մատուցի. Էդգար Ղազարյան
22:09 Շենգավիթում հերթական անգամ թալանել են «Հավերժություն» սգո սրահը. կասկածյալի ինքնությունը պարզվել է
21:05 ՆԳՆ-ն պնդում է՝ Անի Ավետիսյանի ահազանգին արձագանքել են 10 րոպեի ընթացքում․ Ազատություն
07:17 Շեֆի «հա»-ին ո՞վ կարա չէ ասի. Սյունեցի պատգամավորները տեղները չենք գտնում. «Իրավունք»
20:04 Օրական 1,1 մլրդ դրամ․ ուր է տանում Հայաստանի պարտքային բեռը
12:23 Գագիկ Ծառուկյանը՝ տնտեսական խնդիրների մասին․ «Տնտեսությունը չի լինում արևմտամետ կամ ռուսամետ»
14:30 Ամեն ինչ կոտրվում է խեղճ քաղաքացու գլխին, ո՞վ հետ կտա նրա փողը