Ուղիղ եթեր
Ներքին 2 ժամ առաջ - 19:07 13-10-2026

ՄԻՊ ներկայացուցիչները հերթական այցն են իրականացրել «Նուբարաշեն» ՔԿՀ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները հոկտեմբերի 13-ին հերթական այցն են իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, առանձնազրույցներ են տեղի ունեցել ազատությունից զրկված անձանց, այդ թվում` տևական ժամանակ հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ:

Դիտարկվել են նրանց իրավունքների ապահովման, առողջական վիճակին, անհրաժեշտ բժշկական օգնության տրամադրման և պատշաճ բժշկական հսկողության ապահովմանն առնչվող հարցերը:

Բարձրացված վերաբերելի հարցերը քննարկվել են նաև քրեակատարողական հիմնարկի վարչակազմի և բժշկական անձնակազմի հետ։

Առանձնազրույցների բովանդակությունը և անձանց բժշկական գաղտնիք կազմող տեղեկությունները ենթակա չեն հրապարակման:

Թեև հացադուլ հայտարարելն անձի իրավունքն է և ՄԻՊ հաստատությունը հացադուլի վարման պետության պարտավորությունները մշտապես քննարկման առարկա է դարձնում` այդ հանգամանքը նկատի ունենալով, ազատությունից զրկված անձանց ներկայացվել են տևական ժամանակ հացադուլի մեջ գտնվելու հնարավոր բացասական հետևանքները նրանց առողջական վիճակի վրա:

Ազատությունից զրկման վայրերում իրավունքների ապահովման հարցերը մշտապես գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո:

Այցերի շրջանակում ազատությունից զրկված անձանց կողմից ներկայացված հանգամանքները, ինչպես նաև վերհանված խնդիրները, մանրամասն վերլուծվում են, հասցեավորվում իրավասու պետական մարմիններին, իսկ համակարգային խնդիրների վերաբերյալ ներկայացվում են նաև համապատասխան առաջարկներ՝ ոլորտը բարելավելու նպատակով:

Ամենից շատ դիտված

23:23 Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներից. Լավրով
21:54 Մեր երեխեքի արածը ուրացան, ամեն ինչ ջնջեցին ու արժեզրկեցին․ զոհվածի մայր
22:54 Լակոտապետություն չի, որ քնեն, հելնեն, մարդկանց դուրս շպրտեն. Մեսրոպ Մանուկյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
09:30 Բուդկի պաշտպան անվանող թաղապետը եղել է «բինտի պաշտպան»
23:37 Արհեստածին Ադրբեջանում վերջին տարիների համար աննախադեպ իրավիճակ է. իրանագետ
15:10 Բլոգեր «Գեորգիքս»-ն ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ Հրազդանի կիրճում՝ «Ամառ» ռեստորանում, իրեն անհիմն հրել են
15:01 Արմավիրի Երևանյան փողոցում շինանյութի պահեստ է այրվել
11:29 Որքա՞ն են դոլարի, եվրոյի և ռուբլու առքի ու վաճառքի փոխարժեքները
07:15 Փաշինյանը հրահանգել է ողջ ռեսուրսը կենտրոնացնել Շիրակի ու Լոռու մարզերում․ «Իրավունք»
20:43 Չարչրկված բենզալցակայանը պատկանել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի հորաքրոջը