Ուղիղ եթեր
Ներքին Միտք 2 ժամ առաջ - 18:19 13-10-2026

ՔՊ-ն որոշել է թալանել և սնանկացնել մեր ընտանիքը․ Էդգար Ղազարյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որոշել է թալանել և սնանկացնել մեր ընտանիքը․ գրում է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր էդգար Ղազարյանը։

«Ներկա պահին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության երեք անդամներ` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը (վարչության նախագահ), ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը և Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը երեք հայցեր ունեն իմ դեմ Քաղաքացիական դատարանում` խոսքի համար։

Բոլոր դեպքերում նրանք հերքումից բացի ներկայացրել են ֆինանսական հատուցման պահանջ` օրենքով սահմանված առավելագույն չափով։ Այս պահին նրանց երեքի հայցերով ակնկալվող ընդհանուր գումարը կազմում է 17.000.000 ՀՀ դրամ` առանց դատական ծախսերի և պետական տուրքի գումարի, այն դեպքում, երբ իմ ամսական աշխատավարձը կազմում է մոտ 600.000 դրամ, որը ես ստացել եմ ընդամենը երկու ամիս։

Սրանով նրանք նպատակ ունեն ոչ միայն լռեցնելու ինձ, այլև թալանելու` ծնողներիցս ինձ փոխանցված և իմ կյանքի ընթացքում արդար վաստակով ձեռք բերված ողջ ունեցվածքս»,- նշում է նա։

Ամենից շատ դիտված

21:54 Մեր երեխեքի արածը ուրացան, ամեն ինչ ջնջեցին ու արժեզրկեցին․ զոհվածի մայր
23:23 Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներից. Լավրով
22:54 Լակոտապետություն չի, որ քնեն, հելնեն, մարդկանց դուրս շպրտեն. Մեսրոպ Մանուկյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
09:30 Բուդկի պաշտպան անվանող թաղապետը եղել է «բինտի պաշտպան»
23:37 Արհեստածին Ադրբեջանում վերջին տարիների համար աննախադեպ իրավիճակ է. իրանագետ
15:10 Բլոգեր «Գեորգիքս»-ն ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ Հրազդանի կիրճում՝ «Ամառ» ռեստորանում, իրեն անհիմն հրել են
11:29 Որքա՞ն են դոլարի, եվրոյի և ռուբլու առքի ու վաճառքի փոխարժեքները
15:01 Արմավիրի Երևանյան փողոցում շինանյութի պահեստ է այրվել
07:15 Փաշինյանը հրահանգել է ողջ ռեսուրսը կենտրոնացնել Շիրակի ու Լոռու մարզերում․ «Իրավունք»
21:28 «Mercedes»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել դաշտում․ կան վիրավորներ, այդ թվում՝ երեխաներ

Ձեզ գուցե հետաքրքրի