Արտաքին 1 շաբաթ առաջ - 15:12 11-10-2026

Եվրահանձնաժողովը ՌԴ քաղաքացիների համար վիզային նոր սահմանափակումներ է պատրաստում․ Politico

Եվրահանձնաժողովը նախատեսում է Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային սահմանափակումների խստացման նոր առաջարկները ներկայացնել 2027 թվականի հունվարին։ Խստացմանը կողմ են Լեհաստանը, Շվեդիան և Էստոնիան՝ հիբրիդային սպառնալիքների վերաբերյալ մտահոգությունների պատճառով։

Այս մասին հայտնում է Politico-ն։

Էստոնիան նաև առաջարկում է արգելել ԵՄ մուտքը ռուսաստանցի նախկին զինծառայողներին։ Երկրի արտաքին գործերի նախարարի գնահատմամբ՝ խոսքը շուրջ 650 հազար մարդու մասին է։

Առաջարկվում է սահմանափակումները կիրառել անհատական կարգով։

Ամենից շատ դիտված