Ավելին 6 օր առաջ - 14:54 11-10-2026

ԱՄՆ-ում մահապատժի դատապարտված կինը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձել բանտ

ԱՄՆ-ում մահապատժի դատապարտված Քրիստա Փայքը դուրս է գրվել հիվանդանոցից՝ անցյալ ամսվա վերջին մահապատժի անհաջող փորձից հետո, հայտնել են նրա փաստաբանները։

50-ամյա Փայքը վերադարձվել է բանտ, որտեղ անցկացրել է իր կյանքի վերջին 30 տարիները, և շարունակում է բժշկական օգնություն ստանալ։ Այս մասին շաբաթ օրը հայտնել են նրա փաստաբանները։

Սեպտեմբերի 30-ին նա ողջ է մնացել պենտոբարբիտալ դեղամիջոցի երկու մահաբեր ներարկումից հետո, սակայն դրա հետևանքով հայտնվել էր ծայրահեղ ծանր վիճակում։

Այս շաբաթվա սկզբին Փայքը վերականգնել է գիտակցությունը և սկսել խոսել՝ ապշեցնելով փորձագետներին, բուժանձնակազմին և իր փաստաբաններին։

Նրա գործն այժմ աննախադեպ իրավիճակում է հայտնվել, քանի որ ենթադրվում է, որ նա միակ մարդն է, որը ողջ է մնացել մահացու ներարկման միջոցով մահապատժի ենթարկելու փորձից։

Հստակ չէ, թե ինչ բժշկական օգնություն է այժմ ստանում Փայքը բանտ վերադառնալուց հետո։ Սակայն նրա փաստաբաններն ավելի վաղ նշել էին, որ նրան սպասվում է «վերականգնման երկար ճանապարհ»։

Թենեսի նահանգի ուղղիչ հիմնարկների վարչությունը դեռևս չի հայտնել, թե ինչու մահապատիժը չի ընթացել նախատեսվածի համաձայն, թեև պաշտպանել է կիրառված մեթոդը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան