Ներքին 6 օր առաջ - 12:39 11-10-2026

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ղեկավար Անի Հովեյանը մասնակցել է «Հայկական Կարիտաս» կազմակերպության Գավառի «Փոքրիկ Իշխան» ցերեկային խնամքի կենտրոնում կազմակերպված՝ «Ոչ բռնությանը» խորագրով իրազեկման հանդիպմանը։

Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության հայտարարած իրազեկման նախաձեռնության շրջանակում՝ Ոչ բռնության միջազգային օրվա կապակցությամբ։ Հանդիպմանը մասնակցել են կենտրոնի շահառուներ և ոլորտային մասնագետներ։

Հանդիպման ընթացքում բանախոսություններով հանդես են եկել ՄԻՊ ներկայացուցիչ Անի Հովեյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Գավառի բաժնի ավագ համայնքային ոստիկան Ռուբեն Մուրադյանը և «Գեղարքունիքի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի սոցիալական մանկավարժ Լիլիթ Շահբազյանը։

Քննարկման շրջանակում անդրադարձ է կատարվել ընտանեկան և կենցաղային բռնության տեսակներին, բռնության ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության իրավական երաշխիքներին, ինչպես նաև իրավասու մարմինների, այդ թվում՝ Մարդու իրավունքների պաշտպանի և Ոստիկանության լիազորություններին։

Ներկայացվել են բռնության ենթարկված անձանց պաշտպանության միջոցները, դրանց կիրառման հիմքերն ու իրավունքների պաշտպանության հասանելի մեխանիզմները։
Առանձին անդրադարձ է կատարվել նաև դրական ծնողավարման կարևորությանը, երեխաների նկատմամբ բռնության, այդ թվում՝ բուլինգի և կիբերբուլինգի կանխարգելմանն ու նման դեպքերին արդյունավետ արձագանքման անհրաժեշտությանը։

Հանդիպումն անցել է հարցուպատասխանի ձևաչափով՝ մասնակիցներին հնարավորություն ընձեռելով բարձրաձայնելու իրենց հուզող հարցերը և ստանալու համապատասխան պարզաբանումներ։

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է բռնության բոլոր ձևերի կանխարգելումը, հանրային իրազեկվածության բարձրացումը և բռնության նկատմամբ անհանդուրժողականության մշակույթի ձևավորումը՝ որպես մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության կարևոր նախապայման։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով