Ներքին Միտք Խոսք 2 ժամ առաջ - 20:20 10-10-2026

Մեր սիրելի մայրաքաղաքն այսօր բախվում է մի շարք մարտահրավերների․ Գառնիկ Դանիելյան

ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

« Շնորհավո՛ր տոնդ, Էրեբունի-Երևան։
Բազմադարյա մեր քաղաքն այսօր տոնում է իր ծննդյան օրը՝ դարերի խորքից եկող պատմությամբ, անկրկնելի գեղեցկությամբ ու հարուստ մշակութային ժառանգությամբ։

Երևանը մեր հիշողությունն է, մեր ինքնությունն ու մեր հպարտությունը։ Եվ քաղաքի հանդեպ սերը պետք է արտահայտվի ոչ միայն տոնակատարություններով, այլև ամենօրյա հոգատարությամբ ու գործերով։
Մեր սիրելի մայրաքաղաքն այսօր բախվում է մի շարք մարտահրավերների՝ քաղաքաշինական խնդիրներից մինչև օդի աղտոտվածություն։

Մտահոգիչ են նաև խցանումներն ու երթևեկության գերծանրաբեռնվածությունը, որոնց լուծման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր այդպես էլ չեն ձեռնարկվում։

Ես լիահույս եմ, որ Թամանյանի ճարտարապետական շնչով երբեմնի այգի-քաղաքը կվերագտնի իր դիմագիծը, կազատվի տարիների ընթացքում կուտակված խնդիրներից և կրկին կդառնա հարմարավետ ու կանաչ քաղաք՝ իր բնակիչների համար»։

Ամենից շատ դիտված

17:35 2 տարի աշխատակիցներից ամիսը 50 հազար դրամ է պահանջել․ Բյուրակնի դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է
13:40 Կրկին զոհ՝ բանակում. հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով
08:48 Օգոստոսին Ուկրաինայի օդային հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 20 ռուս սպա
17:41 Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է գլորվելով է ձորը. կա 1 զոհ, 3 վիրավոր
18:50 ՌԴ ՊՆ․ Ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի երկու բնակավայրերի նկատմամբ
08:22 Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ․ «Հրապարակ»
16:00 Փողի մոլուցքը խեղել է մեր ինքնությունը․ թանգարան բաց երկնքի տա՞կ, թե՞ կորսված դիմագիծ
13:15 Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ները ու բեռնատար «Գազել»-ը
10:23 Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու․ Սամվել Կարապետյան
16:28 Ախուրյանում ասֆալտը 2-3 տարում քանդվում է, գազի խողովակները կան, բայց տներ չեն հասնում․ ավագանու անդամ