Արտաքին 2 ժամ առաջ - 18:50 10-10-2026

ՌԴ ՊՆ․ Ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի երկու բնակավայրերի նկատմամբ

ՌԴ ԶՈւ ստորաբաժանումները վերահսկողություն են հաստատել Խարկովի շրջանի Լուկաշովո և Լոբանովկա բնակավայրերի նկատմամբ։

Տեղեկությունը Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն է հայտնում։

«ՌԴ ԶՈՒ ստորաբաժանումները Խարկովի շրջանում սեղմում են շրջափակման օղակը և ընդլայնում վերահսկողության արտաքին գոտին։

Շրջափակման գոտում ակտիվ մարտական ​​գործողությունների արդյունքում Խարկովի շրջանի Լուկաշովո և Լոբանովկա բնակավայրերը վերցվել են ՌԴ ԶՈւ վերահսկողության տակ»,- նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում։