Մամուլ 1 շաբաթ առաջ - 08:35 10-10-2026

Կադրային բանկի անակնկալները. զավեշտալի մանրամասներ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ հունիսի 15-ին աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին ուղղված հրապարակային հրավերից հետո, երբ կոչ էր արել իրենց գիտելիքն ու մասնագիտական փորձը ծառայեցնել ՀՀ պետական կառավարման համակարգում, ստացվել է 1141 հայտ, որոնց ուսումնասիրության, հարցազրույցների եւ մասնագիտական գնահատման արդյունքում կառավարության կադրային բանկում ընդգրկվել է 269 թեկնածու՝ 29 երկրից։

Թեկնածուների շուրջ 93 տոկոսն ունի հայկական արմատներ, 7 տոկոսը` ոչ։ «Այս պահի դրությամբ ավելի քան 30 թեկնածուի վերաբերյալ ընդունվել են աշխատանքի կամ նշանակման դրական որոշումներ, իսկ նրանցից 16-ն արդեն նշանակվել է բարձր պետական պաշտոններում, այդ թվում՝ փոխնախարարներ, կոմիտեների ղեկավարներ եւ այլ բարձր պատասխանատվության պաշտոններ»,- գրել էր նա։

Մեր աղբյուրները հայտնում են՝ զավեշտն այն է, որ ոլորտային նախարարներն իրենց տեղակալների նշանակման մասին իմանում են կառավարության պաշտոնական կայքից․ Փաշինյանը նույնիսկ հարկ չի համարում նրանց նախապես իրազեկել, ծանոթացնել իրենց ապագա տեղակալների հետ, որոնց հետ պետք է աշխատեն։

Ի դեպ, այս կադրային բանկով նշանակվել է նաեւ ԲՏԱ նախարար Դավիթ Թադեւոսյանը, որը որեւէ պետական պաշտոն չի զբաղեցրել, պետք է փոխնախարար նշանակվեր, սակայն բախտն անսպասելիորեն բերեց, երբ Մխիթար Հայրապետյանը կոնֆլիկտ ունեցավ Փաշինյանի հետ եւ հեռացավ: Հիմա ողջ նախարարությունը զվարճանում է նրա անփորձության եւ անտեղյակության դրսեւորումների վրա»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ