Ներքին Տեսանյութ 1 շաբաթ առաջ - 19:03 09-10-2026

Խնայբանկի ավանդները ե՞րբ եք վերադարձնելու քաղաքացիներին. քաղաքացին` վարչապետին

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, Oragir.News-ը հերթական հարցում իրականացնելիս զրուցել է մի քաղաքացու հետ, որն օգտվելով հնարավորությունից դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ բարձրաձայնելով ԽՍՀՄ տարիներին «Խնայբանկում» ունեցած իր ավանդի փոխհատուցման հարցը։ Նա ցանկություն է հայտնել իմանալու, թե կոնկրետ ե՞րբ է ստանալու իր գումարը։

Քաղաքացուն մտահոգում է նաև այն հարցը, թե եթե ինքը չհասցնի ստանալ փոխհատուցումը, արդյո՞ք իր ընտանիքի անդամները՝ կինն ու երեխաները, կկարողանան օգտվել այդ գումարից։ Նշենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ՝ ԽՍՀՄ Խնայբանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների փոխհատուցումը շարունակվում է:

2026-ի հունվարին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացրել է, որ ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում այսուհետ կարող են ստանալ նաև մինչև1944 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձինք․ փոխհատուցումը կտրամադրվի անկանխիկ եղանակով։

Տեսանյութ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող