Ներքին 1 շաբաթ առաջ - 10:30 09-10-2026

Արփինե Սարգսյանի գլխավորությամբ քննարկվել են COP17-ի ընթացքում անվտանգության ապահովման միջոցառումները

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ հոկտեմբերի 8-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն։

Մասնակցում էին ՆԳՆ ոստիկանության ենթակա ծառայությունների, Փրկարար ծառայության ղեկավար կազմի, ինչպես նաև Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչներ, այս մասին տեղեկացնում է ՆԳՆ-ը։

«Արփինե Սարգսյանը շեշտել է Հայաստանի համար նման նշանակալի միջոցառման ընթացքում հանրային անվտանգությունը պատշաճ կերպով ապահովելու կարևորությունը։

ՆԳՆ ոստիկանության պետ Կամո Ցուցուլյանն ու Փրկարար ծառայության տնօրեն Արամ Ղազարյանը նախարարին զեկուցել են ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին ընդառաջ ստորաբաժանումների կողմից իրականացված և ընթացիկ միջոցառումների մասին։

Ծառայությունների ղեկավարները ներկայացրել են համաժողովի անցկացման վայրերում, հիմնական երթուղիներում և հարակից տարածքներում անվտանգության ապահովման, հասարակական կարգի պահպանության, ճանապարհային երթևեկության կազմակերպման, ինչպես նաև հնարավոր արտակարգ իրավիճակների կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

Քննարկվել են ՆԳՆ ստորաբաժանումների ծառայության պատշաճ կազմակերպման, անձնակազմի կառավարման ու փոխգործակցության վերաբերյալ հարցեր։

Նախարարը ցուցումներ է տվել հասարակական կարգի պահպանման, անվտանգության ապահովման, ինչպես նաև Փրկարար ծառայության աշխատանքների արդյունավետ կազմակերպման ուղղությամբ։

Միևնույն ժամանակ Արփինե Սարգսյանը հանձնարարել է ճանապարհային երթևեկության սահմանափակումների վերաբերյալ ապահովել հանրության պատշաճ իրազեկումը, շարունակել մշտական կապը COP17-ի շրջանակում անվտանգության ապահովման հարցերով պատասխանատուների հետ և պարբերաբար զեկուցել անվտանգային միջոցառումների ընթացքի վերաբերյալ»,-ասված է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»