Արտաքին Մամուլ 1 շաբաթ առաջ - 08:20 09-10-2026

Կլիչկոն խորհուրդ տվեց Կիևի բնակիչներին ժամանակավորապես լքել քաղաքը

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն, Ռուսաստանից սաստկացող հարձակումների ֆոնին, առաջարկել է Ուկրաինայի մայրաքաղաքից դուրս գտնվող ընկերներ կամ ազգականներ ունեցող բնակիչներին ժամանակավորապես լքել քաղաքը։ Կլիչկոն այս հայտարարությունն արել է AFP-ին տված հարցազրույցում, որը հրապարակվել է չորեքշաբթի՝ հոկտեմբերի 8-ին։ Գրում է DW-ն։

«Ամեն օր նոր հաղորդագրություններ են ստացվում ավերված շենքերի, վիրավորների և մահացածների մասին, քանի որ մեր քաղաքի հրետակոծությունը սաստկանում է։ Այսօր դա գոյատևման հարց է», - ասաց Կլիչկոն։

Նա զգուշացրեց, որ եթե Կիևում ռուսական հարձակումների պատճառով ջրամատակարարման համակարգը խաթարվի, կարող է առաջանալ «բավականին լայնածավալ» ճգնաժամ։

Միևնույն ժամանակ, Կիևի քաղաքապետը շեշտեց, որ ինքը կոչ չի անում լիակատար տարհանման: «Դա Պուտինի նպատակն է: Նրա լավագույն սցենարն այն է, որ մենք բոլորս հեռանանք և մեր դատարկ քաղաքներն ու ամբողջ երկիրը հանձնենք նրան»,- ասաց Կլիչկոն:

Կիևի իշխանությունները ձմռանը պահեստային ջեռուցման համակարգեր են կառուցում, ինչպես նաև վառելիքի, սննդի և խմելու ջրի պաշարներ են կուտակում, ասել է քաղաքապետը։ Սակայն, անկախ նրանից, թե որքան լավ են իշխանությունները և Կիևի բնակիչները պատրաստվել, «եթե ՀՕՊ համակարգը խափանվի, մենք կարող ենք հայտնվել ամենավատ սցենարի մեջ», - ասել է Կլիչկոն։

Սեպտեմբերին Ռուսաստանը ակտիվացրեց Կիևի վրա իր հարձակումները։ Հոկտեմբերի սկզբին ռուսական զորքերը սկսեցին թիրախավորել Դնեպր գետի վրայով անցնող կամուրջները, որոնք կապում էին Կիևի աջ և ձախ ափերը։ Այս կամուրջները նախկինում չէին ենթարկվել հարձակման։ Նպատակային թիրախ դարձան նաև էներգետիկ և կապի օբյեկտները, ինչպես նաև երկաթուղային ենթակառուցվածքները ։

Հոկտեմբերի 3-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարեց Ռուսաստանի նոր ավիահարվածների ռազմավարության մասին, որն օգտագործում է Կրեմլը՝ ուկրաինացիներին ստիպելու լքել Կիևը և այլ խոշոր քաղաքներ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով