Ուղիղ եթեր
Ներքին 59 րոպե առաջ - 20:48 08-10-2026

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իտալիայից ժամանած կաթոլիկ ուխտավորներին

Հոկտեմբերի 8-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Իտալիայի Միլան քաղաքի ծխական համայնքի կաթոլիկ ուխտավորներին։

Նորին Սրբությունն իր օրհնությունը բերեց ներկաներին՝ անդրադառնալով Հայոց Եկեղեցու առաքելությանը և հայ ժողովրդի ազգային ինքնության ու մշակույթի կերտման և պահպանման գործում քրիստոնեական հավատքի դերակատարությանը։

Իր խոսքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորեց այսօրինակ այցելությունները փոխճանաչողության խորացման և քրիստոնեական համայնքների միջև կապերի ամրապնդման գործում։ Հայոց Հայրապետը գոհունակությամբ անդրադարձավ նաև Հայ և Կաթոլիկ Եկեղեցիների միջև առկա ջերմ եղբայրական հարաբերություններին։

Վերջում Վեհափառ Հայրապետը ներկաներին մաղթեց օրհնաբեր ուխտագնացություն դեպի հայոց սրբավայրեր՝ վստահություն հայտնելով, որ այն հոգևոր ներշնչման և հավատքի զորացման բարեբեր առիթ կդառնա նրանց համար։

Մայր Աթոռ

Ամենից շատ դիտված

14:55 Մանվել Սարիբեկյանը մոլորվել ու հայտնվել էր Ադրբեջանում. նրան ներկայացրել էին՝ որպես դիվերսանտ, խոշտանգել, սպանել
23:55 Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել «Օլիմպավանի», «Մուլտի Տաբակի», «Եվրոմոտորսի» և «Մուլտի Սթոունի» կապարակնքման որոշումները
14:34 Փաշինյանի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման ռիսկի պատճառով հանձնաժողով է ստեղծվել
15:53 Շիրակի մարզում «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել. վարորդը տեղում մահացել է
22:45 Լեո, այսքան տարի դու պաշտպանել ես քո երկիրն ու մի պատմություն, որը հավերժ կապրի. Ռոնալդուն՝ Մեսսիին
07:21 Պատերազմի դեմ պայքարող քահանան դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
11:49 Արտարժույթի շուկայի այսօրվա պատկերը․ դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները
23:42 Երեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆ
07:57 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը 2010-ին ազատազրկման է դատապարտվել. «Ժողովուրդ»
21:54 «Համայնք» բառը «կ»-ով է գրել, նախագիծը՝ «ց»-ով․ ո՞վ է Ախուրյանի ավագանու ցուցակում ընդգրկված անտառաճանաչը. Առավոտ