Ներքին 1 օր առաջ - 21:54 07-10-2026

«Համայնք» բառը «կ»-ով է գրել, նախագիծը՝ «ց»-ով․ ո՞վ է Ախուրյանի ավագանու ցուցակում ընդգրկված անտառաճանաչը. Առավոտ

Երեկ համացանցում է հայտնվել Ախուրյանի ավագանու ՔՊ խմբակցության անդամներից մեկի՝ չլսված ու չտեսնված տառասխալներով դիմումը՝ ուղղված համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանին և աշխատակազմի ղեկավար Սուրեն Աբրահամյանին, որի ազգանունը ևս սխալ է գրել․ գրում է Aravot.am-ը։

Այն մեծ տարածում է գտել համացանցում, օգտատերերն ապշահար են եղել, այնպիսի տպավորություն է, որ դիմումատուն հայերեն տառերն առհասարակ չի ճանաչում։

Aravot.am-ը դիմեց ԱԽուրյանի ՏԻՄ ընտրություններում մասնակցող միակ քաղաքական ուժի՝ «Քաղաքացիական պայմանագրի» համայնքապետի թեկնածու (նա նաև գործող համայնքապետն է) Զավեն Մանուկյանին՝ հարցնելով՝ ո՞վ է սույն անտառաճանաչը, որը տեղ է գրավել իր գլխավորած ցուցակի առաջին տասնյակում։

Զավեն Մանուկյանն ասաց, որ չգիտի՝ ով է դիմումի հեղինակը, քանի որ ծանոթ չէ դիմումին, միայն հրապարակման բովանդակությունից է ենթադրում, որ գրողն ավագանու անդամ է։

«Ես չգիտեմ՝ ով է այդ դիմումի հեղինակը, որ ասում են, թե ներգրավված է մեր ցուցակում։ Ով որ այս դիմումը գրել է տվել ու հետո հրապարակել, նա ժամանակին եղել է խմբակցության ղեկավարը, հետաքրքիր է՝ ինքն ինչպե՞ս է հանդուժել այդ անգրագիտությունը, ինչո՞ւ ժամանակին չի կանչել ու ասել՝ հարգելիս, հորդորում եմ վայր դիր մանդատը, թե՞ այդ ժամանակ իրենց սրտով է եղել։ Հիմա ինչո՞ւ են մանիպուլացնում, մոլորության մեջ գցում ընտրողներին։ Թող ազնվություն ունենա, մի հարցի պատասխանի, այն ժամանակ, երբ ցուցակը կազմում էին, ես էի գլխավորո՞ւմ ցուցակը, ես էի ընտրո՞ւմ ավագանու թեկնածուներին, ես ընդհանրապես կապ չեմ ունեցել այդ մարդկանց ընտրության հետ, ես ցուցակի առաջին համարը չէի, ընդամենը ավագանու անդամ էի, իրենց ձեռքը չէ՞ր, թող ցուցակում նման մարդկանց չընդգրկեին, հիմա ինչու են հանկարծ հիշել այս ամենը։ Նորից եմ կրկնում՝ իրականում ես չգիտեմ՝ ով է հեղինակը, խոսքն ում մասին է, որ պնդում են, թե մեր ցուցակում է»,- ասաց Զավեն Մանուկյանը։

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։

Ամենից շատ դիտված

14:55 Մանվել Սարիբեկյանը մոլորվել ու հայտնվել էր Ադրբեջանում. նրան ներկայացրել էին՝ որպես դիվերսանտ, խոշտանգել, սպանել
23:55 Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել «Օլիմպավանի», «Մուլտի Տաբակի», «Եվրոմոտորսի» և «Մուլտի Սթոունի» կապարակնքման որոշումները
14:34 Փաշինյանի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման ռիսկի պատճառով հանձնաժողով է ստեղծվել
15:53 Շիրակի մարզում «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել. վարորդը տեղում մահացել է
11:49 Արտարժույթի շուկայի այսօրվա պատկերը․ դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները
07:21 Պատերազմի դեմ պայքարող քահանան դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
22:45 Լեո, այսքան տարի դու պաշտպանել ես քո երկիրն ու մի պատմություն, որը հավերժ կապրի. Ռոնալդուն՝ Մեսսիին
23:42 Երեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆ
17:59 Ժամերով հերթ ենք կանգնում, բժիշկներն էլ քմահաճույքով են աշխատում․ ահազանգ
18:46 Թագադրվելուց կարճ ժամանակ անց՝ ողբերգական մահ․ ռոդեոյի 22-ամյա թագուհուն հարվածել է կայծակը