Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 շաբաթ առաջ - 22:30 08-10-2026

Դժվար թե վիզաների ազատականացման հարցը շուտ լուծվի, բազմաթիվ նախապայմաններ կան. հարցում

Եվրամիության հետ վիզաների ազատականացման գործընթացը շարունակում է մնալ հանրության ուշադրության կենտրոնում։ Որոշ քաղաքացիներ լավատեսորեն սպասում են, որ Հայաստանի քաղաքացիների համար շուտով իրականություն կդառնա ԵՄ երկրներ առանց վիզայի մեկնելու հնարավորությունը, սակայն գործընթացի իրատեսական ժամկետների վերաբերյալ տարբեր կարծիքներ կան։

Oragir.News-ը Երևանի փողոցներում հարցում է անցկացրել՝ պարզելու, թե քաղաքացիները սպասո՞ւմ են Եվրամիության հետ վիզաների ազատականացմանը և, իրենց կարծիքով, ե՞րբ այն կարող է իրականություն դառնալ։

Քաղաքացիներից մեկը նշեց, որ չի կարծում, թե վիզաների ազատականացման հարցը շուտով լուծում կստանա, քանի որ կան բազմաթիվ նախապայմաններ, որոնք չեն կատարվում։

Հարցվածներից մեկն ասաց, որ սպասում է վիզաների ազատականացմանը և կարծում է, որ դա լավ կլինի, քանի որ ավելի հեշտ կլինի Եվրոոպա մեկնելը։ Նրա խոսքով՝ հարցի վերջնական լուծումը կարող է տևել մոտ 5-6 տարի։

Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ, իհարկե, սպասում է ազատականացմանը, սակայն կարծում է, որ գործընթացը կիրագործվի մոտ 3-4 տարի հետո․ «Մենք 2 տարի է՝ լսում ենք, բայց արդյունքը չենք տեսնում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող