Ուղիղ եթեր
Արտաքին 16 ժամ առաջ - 23:18 07-10-2026

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Լիեժ քաղաքում ոստիկանությունը բերման է ենթարկել 107 ուսանողների, որոնք ցույցի էին դուրս եկել Բելգիայի կրթական համակարգում տիրող իրավիճակի դեմ բողոքելու նպատակով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Belga լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով պաշտոնական աղբյուրները։

Լիեժում բողոքի գործողության մասնակիցները հրկիզել են քաղաքային գույքը։ Ցույցեր են ընթանում նաև Բելգիայի այլ քաղաքներում։ VRT հեռուստաալիքի հաղորդմամբ՝ մայրաքաղաք Բրյուսելում հոկտեմբերի 7-ին կրթական քաղաքականությունից դժգոհող մոտ 250 մարդ է մասնակցել բողոքի երթին։

Արդեն մի քանի օր շարունակվող ցույցերին մասնակցող ուսանողներն ու աշակերտները մասնավորապես բողոքում են բուհերում ուսման վարձի թանկացման, ծանրաբեռնված դասացուցակների և դասասենյակների գերծանրաբեռնված լինելու դեմ։

Համանման պահանջներով ցույցեր են ընթանում նաև հարևան Ֆրանսիայում։ Այդ երկրի ազգային կրթության նախարարության ներկայացրած վերջին տվյալներով՝ հոկտեմբերի 7-ին դասերը լիովին կամ մասնակիորեն չեղարկվել են 459 ուսումնական հաստատություններում։ Հոկտեմբերի 6-ին նման պատկեր էր 891 կրթական հաստատություններում։ Իսկ կրթության ոլորտի ֆրանսիական արհմիությունները կոչ են արել հոկտեմբերի 8-ին համազգային գործադուլներ և ցույցեր նախաձեռնել ի պաշտպանություն բողոքող ուսանողների և աշակերտների։

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հոկտեմբերի 7-ին Ազգային ժողովում տեղեկացրել է, որ ցույցերի ընթացքում բերման է ենթարկվել 6629 մարդ։ Տուժել են 761 ոստիկաններ, 215 աշակերտներ և դպրոցների 89 աշխատակիցներ։

Ամենից շատ դիտված

19:01 Վերջին նախազգուշացումս է, խելոք պահեք ձեզ. Միքայել Մինասյանը՝ Վիկտոր Սողոմոնյանին և Լևոն Քոչարյանին
23:55 Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել «Օլիմպավանի», «Մուլտի Տաբակի», «Եվրոմոտորսի» և «Մուլտի Սթոունի» կապարակնքման որոշումները
20:15 Ձեզնից վախեցող չկա, կարող եք՝ Ալիևի քթից բերեք. Քրիստինե Վարդանյանը՝ Փաշինյանին
16:01 «Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել
21:10 34 մլն դրամ կանխիկ, 23 մլն-անոց Toyota․ ինչ է հայտարարագրել Արթիկի համայնքապետ Անանիկ Ոսկանյանը
19:38 Էսօրվա ձեր պահվածքը քթներիցդ հանելու եմ. Փաշինյանը կրկին սպառնում է ընդդիմությանը
21:43 Սահմանամերձ Ախուրիկում այս տարի էլ գազ չեն ունենա․ տները կրկին «ավանդական մեթոդներով» կջեռուցեն
17:24 Ադրբեջանցի զինծառայողը դիվերսանտ չէր, նա դիմադրություն ցույց չի տվել. Սուրեն Պապիկյան
20:37 Ալիևը պահանջելու է վերադարձնել զինվորին, Փաշինյանը փորձում է պատասխանատվությունը բարդել ընդդիմության վրա
21:37 Ի՞նչ է զիջել Նիկոլ Փաշինյանը. Իշխան Սաղաթելյան