Ուղիղ եթեր
Արտաքին 17 ժամ առաջ - 23:01 07-10-2026

Ֆրանսիայում 1,065 մարդ է տուժել բողոքի ակցիաների ընթացքում

Ավագ դպրոցի աշակերտների իրականացրած բողոքի գործողությունների մեկնարկից ի վեր Ֆրանսիայի ոստիկանությունը բերման է ենթարկել ավելի քան 6600 մարդու, տուժածների թիվը գերազանցել է հազարը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովում հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը։

«Բերման է ենթարկվել 6629 մարդ։ Տուժել են 761 ոստիկաններ, 215 աշակերտներ և դպրոցների 89 աշխատակիցներ»,- լսումների ժամանակ հայտարարել է պաշտոնյան, որի ելույթը հեռարձակվել է Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կայքում։

Ազգային կրթության նախարար Էդուար Ժեֆրեն ավելի վաղ հայտարարել էր, որ ցույցերի ընթացքում կրթօջախների շենքերի վնասման պատճառով ավագ դպրոցի շուրջ 30 հազար աշակերտներ մի քանի շաբաթ չեն կարողանա հաճախել դասերի։

Ավագ դպրոցի աշակերտների բողոքի գործողությունները սկսվել էին սեպտեմբերի վերջին մայրաքաղաքային Իլ-դե-Ֆրանս շրջանում և տարածվել ամբողջ երկրով մեկ։ Մասնակիցները բողոքում են ծանրաբեռնված դասացուցակների, ուսուցիչների պակասի և կրթական համակարգում առկա այլ խնդիրների դեմ։ Որոշ վայրերում բողոքի գործողությունները վերաճել էին անկարգությունների և ոստիկանության հետ բախումների։ Այս ընթացքում իրավապահների կողմից բերման ենթարկվածների գրեթե 90 տոկոսը եղել են անչափահասներ։

Ամենից շատ դիտված

19:01 Վերջին նախազգուշացումս է, խելոք պահեք ձեզ. Միքայել Մինասյանը՝ Վիկտոր Սողոմոնյանին և Լևոն Քոչարյանին
23:55 Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել «Օլիմպավանի», «Մուլտի Տաբակի», «Եվրոմոտորսի» և «Մուլտի Սթոունի» կապարակնքման որոշումները
20:15 Ձեզնից վախեցող չկա, կարող եք՝ Ալիևի քթից բերեք. Քրիստինե Վարդանյանը՝ Փաշինյանին
16:01 «Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել
21:10 34 մլն դրամ կանխիկ, 23 մլն-անոց Toyota․ ինչ է հայտարարագրել Արթիկի համայնքապետ Անանիկ Ոսկանյանը
19:38 Էսօրվա ձեր պահվածքը քթներիցդ հանելու եմ. Փաշինյանը կրկին սպառնում է ընդդիմությանը
21:43 Սահմանամերձ Ախուրիկում այս տարի էլ գազ չեն ունենա․ տները կրկին «ավանդական մեթոդներով» կջեռուցեն
17:24 Ադրբեջանցի զինծառայողը դիվերսանտ չէր, նա դիմադրություն ցույց չի տվել. Սուրեն Պապիկյան
20:37 Ալիևը պահանջելու է վերադարձնել զինվորին, Փաշինյանը փորձում է պատասխանատվությունը բարդել ընդդիմության վրա
21:37 Ի՞նչ է զիջել Նիկոլ Փաշինյանը. Իշխան Սաղաթելյան