Ներքին Տեսանյութ 1 շաբաթ առաջ - 22:00 07-10-2026

Երկու հատ անգլերեն գիրք են կարդացել, գալստուկը կապել՝ «օքեյ» են ասում. դրանով երկիր ե՞ն ղեկավարում

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Երևանում տրանսպորտային քաոսը, խցանումներն ու պաշտոնյաների անհասկանալի որոշումները հասել են գագաթնակետին։

Անհատ վարորդների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական գործիչ, փորձագետ Պողոս Օղլուկյանը Oragir.News-ի հետ կոշտ հարցազրույցում վեր է հանել մայրաքաղաքի կառավարման ձախողումներն ու պաշտոնյաների բարձր աշխատավարձերի և անարդյունավետ աշխատանքի հակասությունը։

«Ամեն ժողովուրդ արժանի է իր թագավորին»,- ասում է Օղլուկյանը՝ ներկայացնելով վարորդների բողոքը։

Վերջինիս քննադատության հիմնական թիրախում բարձրաստիճան պաշտոնյաներն են, որոնց աշխատավարձերը պարբերաբար բարձրանում են, մինչդեռ ոլորտային խնդիրները մնում են անտեսված։

«Կառավարության այդ նախարարների 2-3 միլիոն դրամ աշխատավարձը, որ դարձնում եք 5 միլիոն, դրանք ինչո՞վ են զբաղված։ Ո՞վ պետք է հետևի նրանց աշխատանքին, պարեկների աշխատանքին, ապահովագրության աշխատանքին»,- հարց է հնչեցնում ՀԿ նախագահը։

«Երկու հատ անգլերեն գիրք են կարդացել, գալստուկը կապել՝ «օքեյ» են ասում... դրանով երկիր չե՜ն ղեկավարում»,- ասում է նա։

Որպես կառավարման ձախողման վառ օրինակ՝ Պողոս Օղլուկյանը մատնանշում է Երևանի կենտրոնական փողոցների փոփոխությունները, որոնք կաթվածահար են արել երթևեկությունը։

«Ես 50 տարի է՝ այս քաղաքում մեքենա եմ քշում, չեմ տեսել, որ Մաշտոցի պողոտան երբևէ այսպիսի խցանում լինի։ Ինչո՞ւ վերցրիք Ամիրյան - Խորենացի փողոցները փակեցիք, ո՞վ տվեց այդ խորհուրդը։ Մենք 1 միլիոն դրամ չունե՞նք, որ մի հատ նորմալ մասնագետ վարձենք, որը մեզ ճիշտ խորհուրդներ կտա»,- զարմանում է մեր զրուցակիցը։

Փորձագետը տարակուսած է քաղաքային իշխանությունների անտարբերությունից, որոնք հրաժարվում են լսել տասնամյակների փորձ ունեցող մարդկանց և ոլորտի մասնագետներին։

«10 անգամ քաղաքապետին գրել եմ, ասում եմ՝ եկեք ձեզ անվճար խորհուրդ տամ, բայց արձագանք չկա»,- իր խոսքն ամփոփում է Պողոս Օղլուկյանը՝ արձանագրելով, որ քաղաքացիների ու վարորդների ձայնը մնում է անլսելի, մինչդեռ մայրաքաղաքը օրեցօր խրվում է տրանսպորտային անլուծելի ճահճի մեջ։

Մանրամասները՝ տեսանյութում։



Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող