Սպորտ 21 ժամ առաջ - 21:20 07-10-2026

ՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը վարկանիշում նահանջ է գրանցել

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) սեպտեմբերյան միջազգային դադարից հետո՝ հոկտեմբերի 7-ին, իր պաշտոնական կայքում հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման նորացված աղյուսակը։

Վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականը։ Լավագույն եռյակում են նաև Արգենտինայի և Ֆրանսիայի ընտրանիները։

Լավագույն հնգյակում փոփոխություն է գրանցվել. Պորտուգալիայի հավաքականը բարձրացել է 5-րդ հորիզոնական՝ շրջանցելով Բրազիլիային, որը նահանջել է 6-րդ տեղ։

Ինչ վերաբերում է Հայաստանի ազգային հավաքականին, ապա մեր ընտրանու դիրքերը նախորդ հրապարակման համեմատ ևս փոփոխվել են։ Հայաստանի հավաքականը նահանջել է 1 աստիճանով և վաստակած 1183.26 միավորով այժմ զբաղեցնում է 108-րդ հորիզոնականը։

ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակը (հոկտեմբերի 7-ի դրությամբ).
Իսպանիա – 2011.57 միավոր
Արգենտինա – 1972.80
Ֆրանսիա – 1958.86
Անգլիա – 1925.59
Պորտուգալիա – 1807.69
Բրազիլիա – 1806.51
Մարոկկո – 1805.34
Բելգիա – 1779.17
Նիդերլանդներ – 1778.61
Մեքսիկա – 1738.48
…
Հայաստան – 1183.26

Ամենից շատ դիտված

14:55 Մանվել Սարիբեկյանը մոլորվել ու հայտնվել էր Ադրբեջանում. նրան ներկայացրել էին՝ որպես դիվերսանտ, խոշտանգել, սպանել
19:01 Վերջին նախազգուշացումս է, խելոք պահեք ձեզ. Միքայել Մինասյանը՝ Վիկտոր Սողոմոնյանին և Լևոն Քոչարյանին
23:55 Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել «Օլիմպավանի», «Մուլտի Տաբակի», «Եվրոմոտորսի» և «Մուլտի Սթոունի» կապարակնքման որոշումները
20:15 Ձեզնից վախեցող չկա, կարող եք՝ Ալիևի քթից բերեք. Քրիստինե Վարդանյանը՝ Փաշինյանին
21:10 34 մլն դրամ կանխիկ, 23 մլն-անոց Toyota․ ինչ է հայտարարագրել Արթիկի համայնքապետ Անանիկ Ոսկանյանը
19:38 Էսօրվա ձեր պահվածքը քթներիցդ հանելու եմ. Փաշինյանը կրկին սպառնում է ընդդիմությանը
21:43 Սահմանամերձ Ախուրիկում այս տարի էլ գազ չեն ունենա․ տները կրկին «ավանդական մեթոդներով» կջեռուցեն
20:37 Ալիևը պահանջելու է վերադարձնել զինվորին, Փաշինյանը փորձում է պատասխանատվությունը բարդել ընդդիմության վրա
21:37 Ի՞նչ է զիջել Նիկոլ Փաշինյանը. Իշխան Սաղաթելյան
20:56 ԱԽ-ում հավաքվել են կոֆեի բաժակ նայողներով, գցել-բռնել են, որ բանակում ինքնասպանությունների պատճառը պոստում քնելն ա. քաղաքագետ