Ներքին Խոսք 1 շաբաթ առաջ - 19:45 07-10-2026

Փախուստ չի եղել․ ՀԱՊԱԿ տնօրենը պարզաբանում է Նուբարաշենի հիվանդանոցում տեղի ունեցած միջադեպը

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ սեպտեմբերի 28-ին ՀՀ ԱՆ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի» դատական բաժանմունքից 35-ամյա փորձաքննվողը դիմել է փախուստի:

Oragir.News-ի հետ զրույցում Կենտրոնի տնօրենը պարզաբանեց, որ «փախուստի է դիմել» ձևակերպումը այնքան էլ ճիշտ չէ:

Ըստ նրա՝ իրավիճակը եղել է լիովին վերահսկելի, իսկ պացիենտը տարածքը չի լքել: «Նախ՝ փախուստ չի եղել: Այցելության ժամանակ ինքը իր մոր հետ մի պահ դուրս է եկել բաժանմունքից ու վերադարձել է: Նա գտնվել է Նուբարաշենի տարածքում՝ մեր հիվանդանոցի պարիսպի մոտ: Այսինքն՝ բացթողումը եղել է այն, որ հիվանդապահը մի պահ վրիպել է, իրենք դուրս են եկել՝ չի նկատել»,-նշեց Արտակ Ջումայանը: Հարցին, թե ինչու է դեպքով զբաղվել ՆԳՆ ոստիկանությունը, եթե իրականում փախուստ չէր գրանցվել, ՀԱՊԱԿ տնօրենը պարզաբանեց՝ ասելով, որ կենտրոնը գործել է բացառապես օրենքով սահմանված հստակ կանոնակարգերով: «Քանի որ հիվանդապահը տեսել է, որ պացիենտը բաժանմունքում չի, հրատապ, ըստ ընթացակարգի, հայտնել ենք ոստիկանություն:

Անկախ կարգավիճակից՝ ինքը կլինի հարկադիր բուժվող, փորձաքննվող, թե սովորական բաժանմունքում գտնվող պացիենտ, անկախ ախտորոշումից (միջին, ծանր և այլն), ցանկացած պարագայում, ըստ ընթացակարգի, հայտնում ենք ոստիկանություն, որ կա պացիենտ, որն ինքնակամ լքել է տարածքը»,- պարզաբանեց մեր զրուցակիցը։

Ջումայանի խոսքով՝ կենտրոնի անձնակազմը անմիջապես կապ է հաստատել պացիենտի ընտանիքի հետ. «Մինչև իր հետ վերադառնալը, կապ ենք հաստատել նաև ծնողի հետ. Մայրն ասել է, որ՝ հա, իմ հետ է, մենք վերադառնալու ենք բաժանմունք: Մինչև մեկ ժամվա ընթացքում նա հայտնաբերվել է»: Նա շեշտեց նաև, որ պացիենտը չի գտնվել խիստ պահպանվող գոտում:

«Ինքը հատուկ հսկողության բաժանմունքից չի դուրս եկել, ընդհանուր բաժանմունքում է եղել, որտեղ չկա այցի նկատմամբ խիստ սահմանումը: Մենք ունենք մեր տարածքում հատուկ հսկող ուղղությամբ խիստ պահպանվող բաժանմունքներ, որտեղ, ըստ կարգավիճակի, պահվում են փորձաքննվողները կամ արդեն իսկ բուժում ստացող պացիենտները»,- բացատրեց «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի տնօրենը։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող