Ուղիղ եթեր
Ներքին 1 օր առաջ - 23:18 06-10-2026

ՀՀ դեսպանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին

Ուրախ էի Վաշինգտոնում հյուրընկալելու իմ լավ բարեկամ, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին, ով սիրով ընդունեց Հայաստան այցելելու և որպես բանախոս մի շատ կարևոր միջոցառման մասնակցելու հրավերս։

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը։

«Քայլաշ Սաթյարթին իր տասնամյակների գործունեության ընթացքում նպաստել է ավելի քան 120 հազար երեխայի՝ հարկադիր աշխատանքից, ստրկությունից, թրաֆիքինգից և շահագործման այլ ձևերից ազատագրմանը։

Նրա առաջնորդությամբ իրականացված Երեխաների աշխատանքի դեմ գլոբալ երթը ընդգրկել է 103 երկիր՝ դառնալով երեխաների իրավունքների պաշտպանության պատմության ամենախոշոր միջազգային շարժումներից մեկը։

Այս նախաձեռնությունը կարևոր դեր է ունեցել Աշխատանքի միջազգային կազմակերպության թիվ 182 կոնվենցիայի ընդունման գործում՝ երեխաների աշխատանքի վատթարագույն ձևերի վերացման վերաբերյալ։ Այն հետագայում դարձավ ՄԱԿ պատմության մեջ առաջին կոնվենցիան, որը վավերացվեց կազմակերպության բոլոր անդամ պետությունների կողմից։

Անհամբեր սպասում ենք Քայլաշ Սաթյարթիին Հայաստանում հյուրընկալելուն»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

14:55 Մանվել Սարիբեկյանը մոլորվել ու հայտնվել էր Ադրբեջանում. նրան ներկայացրել էին՝ որպես դիվերսանտ, խոշտանգել, սպանել
23:55 Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել «Օլիմպավանի», «Մուլտի Տաբակի», «Եվրոմոտորսի» և «Մուլտի Սթոունի» կապարակնքման որոշումները
21:10 34 մլն դրամ կանխիկ, 23 մլն-անոց Toyota․ ինչ է հայտարարագրել Արթիկի համայնքապետ Անանիկ Ոսկանյանը
21:43 Սահմանամերձ Ախուրիկում այս տարի էլ գազ չեն ունենա․ տները կրկին «ավանդական մեթոդներով» կջեռուցեն
20:37 Ալիևը պահանջելու է վերադարձնել զինվորին, Փաշինյանը փորձում է պատասխանատվությունը բարդել ընդդիմության վրա
21:37 Ի՞նչ է զիջել Նիկոլ Փաշինյանը. Իշխան Սաղաթելյան
20:56 ԱԽ-ում հավաքվել են կոֆեի բաժակ նայողներով, գցել-բռնել են, որ բանակում ինքնասպանությունների պատճառը պոստում քնելն ա. քաղաքագետ
22:45 Լեո, այսքան տարի դու պաշտպանել ես քո երկիրն ու մի պատմություն, որը հավերժ կապրի. Ռոնալդուն՝ Մեսսիին
07:21 Պատերազմի դեմ պայքարող քահանան դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
23:42 Երեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆ