Արտաքին 2 ժամ առաջ - 22:37 06-10-2026

Յուրի Ուշակովը խոսել է Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի հնարավոր հանդիպման մասին

Ծինփինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև հանդիպում կազմակերպելու նախաձեռնությունը Պեկինում կիրականացվի, եթե ամերիկացի առաջնորդը հաստատի իր մասնակցությունը Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

ԱԽՏՀ գագաթնաժողովը տեղի կունենա Չինաստանի Շենժեն քաղաքում նոյեմբերի 18-19-ը։

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Ուշակովը նշել է, որ առաջնորդների եռակողմ հանդիպման վերաբերյալ գործնական պայմանավորվածություններ դեռևս չեն ձեռք բերվել։

«Քանի որ Չինաստանը հյուրընկալում է ԱԽՏՀ գագաթնաժողովը, ենթադրում եմ, որ մեր չինացի ընկերները սկզբում գագաթնաժողովի ծրագրի նախագիծը կուղարկեն բոլոր մասնակիցներին։ Այս ծրագիրը, ակնհայտորեն, կներառի երկկողմ հանդիպումների և, հնարավոր է, եռակողմ հանդիպումների համար հատուկ ժամեր։ Եթե Թրամփը հաստատի իր մասնակցությունը, չեմ կարծում, որ այն դեռևս 100 տոկոսով հաստատված է, եռակողմ հանդիպումներ անցկացնելու հնարավորությունը կախված կլինի դրանից։ Իհարկե, հյուրընկալողը կնախաձեռնի դրանք», - շեշտել է Ուշակովը։

Ամենից շատ դիտված

10:52 Գեղարքունիքի մարզում 2-րդ դասարանի աշակերտուհին ուսուցչուհու կողմից ծեծի է ենթարկվել
20:01 Վանաձորում 25-ամյա վարորդը Ford-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել է․
13:18 Երևանում և մարզերում առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում
11:58 Մոսկվայի մարզում հայտնել են անօդաչուների զանգվածային հարձակման մասին
11:40 Մեկ շաբաթում պարեկները Երևանում և մարզերում արձանագրել են ավելի քան 26 հազար խախտում
20:37 Ենթադրենք՝ իրենց ասենք՝ գերիներից մեկին մեզ տվեք, որ էս զինվորին տանք, վաղը որ մեզնից զինվոր անցնի, բա մենք ո՞ւմ ենք տալու
16:18 Ոտքը կորցնելու վտանգ չկա. ԲԿ-ն հերքում է լուրերը, հարազատները՝ ահազանգում. ինչ է թաքցնում հիվանդանոցը
07:30 Չթպրտա և ոչ ոք. Ինչու են Միքաելյանի մտերիմները հայտնվել թիրախում․ «Իրավունք»
08:30 Իշխանությունը թաքցնում է վիճակը․ «Հրապարակ»
12:13 Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Ոսկեվազի դաշտերում. կան վիրավորներ