Արտաքին 3 ժամ առաջ - 21:18 06-10-2026

Մակրոնը արտահերթ խորհրդակցություն կհրավիրի աշակերտների բողոքի ակցիաների առթիվ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում արտահերթ խորհրդակցություն կհրավիրի՝ մասնակցությամբ մի խումբ նախարարների, որպեսզի քննարկի ավագ դպրոցի աշակերտների բողոքի ակցիաների հետ կապված իրավիճակը։

Այս մասին հայտնել է BFMTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով Ֆրանսիայի ղեկավարին մոտ կանգնած աղբյուրներին։

Հեռուստաալիքի տվյալներով՝ հանդիպմանը, ի թիվս այլոց, կմասնակցեն վարչապետ Սեբաստիան Լեկորնյուն և ազգային կրթության նախարար Էդուարդ Ժեֆրեն։

Հանդիպումը նախատեսված է երեքշաբթի երեկոյան։ Ավելի վաղ AFP-ն՝ վկայակոչելով ՆԳՆ տվյալները, հայտնել էր, որ երեքշաբթի օրը երկրում ավագ դպրոցի աշակերտների ցույցերին մասնակցել է 256 000 մարդ։

Ամենից շատ դիտված