Արտաքին 1 տարի առաջ - 20:45 12-01-2025

Թրամփի և Պուտինի հանդիպման նախապատրաստական աշխատանքներն արդեն ընթանում են

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմը նախապատրաստում է քաղաքական գործչի հանդիպումը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Նախապատրաստական աշխատանքներն արդեն ընթանում են»,-ABC հեռուստաալիքի եթերում հաստատել է Ուոլցը` չհստակեցնելով հանդիպման հնարավոր ժամկետներն ու ձևաչափը:

Նա նշել է, որ Թրամփը կարծում է, որ «Ուկրաինայի հարցով գործարքն» անհնար է առանց Ռուսաստանի հետ երկխոսության, և առաջիկա ամիսներին աշխատելու է այդ ուղղությամբ։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահը մամուլի ասուլիսի հետ համատեղված ուղիղ եթերում հայտարարել էր, որ պատրաստ է Թրամփի հետ զրույցի և հանդիպման։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի