Նոյեմբերին կկայանա Genetic Production-ի «Մոնթե» ֆիլմի պրեմիերան։
Ֆիլմը պատմում է Հայաստանի և Արցախի հերոս, Արցախյան պատերազմի մասնակից Մոնթե Մելքոնյանի կյանքի մասին։
Ստեղծագործողների փոխանցմամբ՝ ֆիլմը հիմնված է իրական փաստերի վրա։
Հրապարակված տեղեկության համաձայն՝ Մոնթեին մարմնավորում է Վլադիմիր Մսրյանը, Սեդա Մելքոնյանին՝ Հռիփսիմե Նահապետյանը, իսկ Խորեն Լևոնյանը կրկին հանդես է գալիս Վազգեն Սարգսյանի դերում։
Ֆիլմի պրոդյուսերը Նոնա Սարգսյանն է։