Ֆրանսիայի միակ «Շառլ դը Գոլ» ատոմային ավիակրի վրա հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում են ֆրանսիական ԶԼՄ-ները՝ հղում անելով Միջերկրական ծովի ծովային պրեֆեկտուրային։
Նշվում է, որ նավը տեխսպասարկման է կանգնած երկրի գլխավոր ռազմական նավահանգստում։ Կրակն արդեն մարվել է։
Հուլիսին ատոմային ավիակիրը վերադարձել էր Տուլոնի նավահանգիստ՝ Մերձավոր Արևելքում ծառայությունից հետո։