Ներքին 1 ժամ առաջ - 22:58 05-10-2026

Արցախցի մի դատախազի` հատուկ կենսաթոշակի իրավունքը վերականգնվել է. փաստաբան

ՀՀ վարչական դատարանն այսօր վերականգնել է արցախցի մի դատախազի` հատուկ կենսաթոշակի իրավունքը, և նա իր կենսաթոշակը կստանա 2023 թ. հոկտեմբերի 10–ից սկսած։

Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում տեղեկացրել է փաստաբան Անուշ Շահրամանյանը։

Նա նշել է, որ արցախցի դատախազների, դատավորների հատուկ կենսաթոշակի հարցով երեք հայց է ներկայացրել դատարան, որոնցից մեկով այսօր դրական վճիռ է կայացվել` հայցն ամբողջությամբ բավարարվել է։

«Կառավարության խտրական վերաբերմունքի հետևանքով Արցախում դատախազ կամ դատավոր աշխատած ու համապատասխան հատուկ կենսաթոշակի իրավունք ունեցող տեղահանված անձինք զրկվել էին իրենց հասանելիք՝ Հայաստանի գործընկերների հետ հավասար պայմաններով կենսաթոշակի անցնելու իրավունքից»,– գրել է փաստաբանը:

Շահրամանյանի վստահեցմամբ` այդ մարդկանց մերժվել էր իրենց կատարած աշխատանքին համապատասխան կենսաթոշակների նշանակումը բացառապես այն հիմքով, որ նրանք աշխատել են Արցախում, այլ ոչ թե Հայաստանում՝ առանց հաշվի առնելու Արցախի կարգավիճակը, նշանակությունը և կապերը ՀՀ-ի հետ։

Նա հատուկ ընդգծել է` չնայած նրան, որ ՀՀ վարչական դատարանը գերծանրաբեռնված է, դատավոր Ռուզաննա Ազրոյանը գործը քննել է սեղմ ժամկետներում՝ արդար, արագ և արդյունավետ։

Ամենից շատ դիտված

11:09 Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտակայքում 3 անձ ապօրինի իրականացրել է հանքարդյունաբերական աշխատանքներ. ՔԿ
19:00 Կինը երեխաների հետ մի բարեկամի տանն է, ամուսինը՝ մեկ ուրիշի․ բնակարանների թանկացման հետևանքը
21:20 Անի Ավետիսյանի ոտքը 8 սմ-ով կարճանալու է, 3 վիրահատություն էլ դեռ առջևում է․ պաշտոնական լավատեսությունն ու իրական սարսափը
15:40 Մարտունիում բախվել են «Opel»ն ու «Lexus LX570»-ը. վերջինը բախվել է տան պատին. կա վիրավոր
17:13 Լարսում հայ վարորդները կոնյակով բարձված բեռնատարներով 1 ամսից ավելի է կանգնած են
20:42 Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին, որի վրա Ադրբեջանի քաղաքացիներ են եղել. Զելենսկի
13:02 Արփինե Սարգսյանն այցելել է ծառայության ընթացքում վնասվածք ստացած պարեկին
19:28 Գեղարքունիքի մարզում հրշեջները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին
13:43 Որքա՞ն են դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները
09:34 Կրակոցներ Կոտայքում. «Hyundai»-ի վարորդն ու ուղևորը կրակոցներ են արձակել պարեկների ուղղությամբ. կան վիրավորներ

Ձեզ գուցե հետաքրքրի