Ներքին 1 շաբաթ առաջ - 13:15 05-10-2026

Ավանեսյանն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր ներկայացուցիչը քննարկել են երեխաների աջակցության ծրագրերը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի նորանշանակ ներկայացուցիչ Ղասան Խալիլին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երեխաների առողջության և բարեկեցության, նրանց զարգացման ու պաշտպանության, ինչպես նաև ընտանիքների առողջապահական աջակցության ուղղություններով իրականացվող և նախատեսվող ծրագրերը։

«Երեխաների առողջության և բարեկեցության ապահովումը մեր քաղաքականության կարևորագույն առաջնահերթություններից է։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ երկարամյա և արդյունավետ համագործակցությունը մեզ հնարավորություն է տալիս համատեղ առաջ մղել այս ուղղությամբ կարևոր նախաձեռնություններն ու ապահովել դրանց կայուն արդյունքը։ Վստահ եմ, որ նոր ծրագիրն ամուր հիմք կստեղծի մեր համատեղ աշխատանքի հետագա ընդլայնման և սահմանված նպատակների իրականացման համար»,- նշել է Անահիտ Ավանեսյանը։

Կողմերը կարևորել են համագործակցության շարունակականությունն ու համակարգված աշխատանքը՝ ծրագրով նախատեսված առաջնահերթությունները գործնական արդյունքների վերածելու և յուրաքանչյուր երեխայի համար առողջ, անվտանգ և զարգացող միջավայր ապահովելու նպատակով։

Հայաստանն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ը մեկնարկել են համագործակցության նոր հնգամյա ծրագիրը, որի շրջանակում առանձնացվել են չորս հիմնական առաջնահերթություններ՝ երեխաների առողջության և զարգացման խթանում, որակյալ կրթության հասանելիության ապահովում, երեխաների պաշտպանության համակարգի ամրապնդում, ինչպես նաև երեխաների և ընտանիքների սոցիալական պաշտպանության ու դիմակայունության ուժեղացում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում