Ներքին 1 շաբաթ առաջ - 11:07 05-10-2026

1989թ. Տիգրանաշենի հարցով որոշվեց՝ ադրբեջանական պատվիրակության փաստարկները բացահայտ անհիմն են. Դանիելյան

Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Հանրաքվեն, ըստ էության, միանձնյա և ժողովրդավարական կառավարման սկզբունքների փոխհարաբերության եզակի ցուցիչներից է, այն ցանկացած իշխանության իրական և ենթադրյալ լեգիտիմության լակմուսի թուղթն է։

Հատկապես՝ գլոբալիզմի հետևորդների միջավայրում այն վաղուց է որակվել որպես խիստ անհանգստացնող իրավաքաղաքական երևույթ, քանզի անհամեմատ ավելի դյուրին է վերահսկելի դարձնել միանձնյա կառավարիչներին, քան՝ մի ողջ ժողովրդի։ Դրա վառ օրինակն էր Եվրոպայի համար Սահմանադրության պայմանագրի առնչությամբ եվրոպական երկրների ղեկավարների անվերապահ նախնական ստորագրությունների փաստը։ Ի դեպ, դրանց հաջորդեցին այդ երկրներում կայացած ջախջախիչ հանրաքվեները։ Ըստ էության, ԵՄ անդամակցությանը նվիրված հանրաքվեները ևս առանձնակի բարձր ցուցանիշներով չեն ուղեկցվել։ Օրինակ, Նորվեգիան ԵՄ֊ին անդամակցելը երկու անգամ մերժել է՝ 1972թ. և 1994թ., իսկ մյուսներում այն կազմել է միջինը 65 տոկոս, օրինակ՝ Մալթայում, Էստոնիայում, Լատվիայում և այլն։

Այնուամենայնիվ, բոլորը գերազանց հասկանում են, որ երկարաժամկետ ու կայուն քաղաքականության երաշխիքը հենց հանրաքվեն է, ոչ թե իշխանություն ունեցող անձանց իրավիճակային ու խիստ հարափոփոխ խոստումները, և հենց դրանով է բացատրվում հանրաքվեների նկատմամբ այսչափ մեծ հետաքրքրասիրությունը։

2013թ. ձևավորված սահմանադրական բարեփոխումների հանձնախմբում ինքս էի ստանձնել հանրաքվեի սահմանադրաիրավական հիմքերի մշակման աշխատանքը։ Ընդ որում, հատկապես քաղաքացիական նախաձեռնության համար առաջադրել էի անհամեմատ մատչելի նախադրյալներ։ Սակայն այս առնչությամբ լուրջ տարաձայնություններ ու քննարկումներ ունեցա միջազգային փորձագետների հետ, որոնք ամեն գնով անթաքույց ձգտում էին նսեմացնել հանրաքվեի դերը, պատճառաբանելով, որ արհեստավարժ խորհրդարանի պարագայում ողջամիտ չէ իբր պատասխանատվությունը ժողովրդի վրա թողնելը։ Սա, անշուշտ, երկակի ստանդարտների դասական դրսևորում էր, քանզի իրենք հրաշալի գիտեին, որ ժողովրդավարության հարուստ փորձ ունեցող երկրներում ճիշտ հակառակ դիրքորոշումն է իշխում, միայն Շվեյցարիայում 500-ից ավել հանրաքվե է կազմակերպվել։ Իմ դիրքորոշումը եղել է այն, որ այդպիսի պատճառաբանությունը բացառապես քաղաքական հաշվարկների վրա կառուցված նկրտում է։

Ինչևէ, հանձնախմբի մի քանի անդամների աջակցությամբ հաջողվեց առնվազն վերպետական միջազգային կազմակերպություններին միանալու, դրանցից դուրս գալու, ինչպես նաև տարածքների փոփոխության հարցերը պարտադիր դարձնել հանրաքվեի նյութ։ Առաջիկայում կփորձեմ հնարավորինս հակիրճ անդրադառնալ նաև «տարածք» եզրույթի հստակ մեկնաբանությանը, առնվազն մեկ անգամ ևս լրացուցիչ փաստարկներով հստակ ու միանշանակ կհիմնավորեմ, որ Տիգրանաշենը որևէ կերպ չի կարող համարվել ադրբեջանական տարածք։

Ի դեպ, 1989թ. դեռևս խորհրդային շրջանում ինքս էլ եմ Հայաստանի կողմից ձևավորված պատվիրակության կազմում Թբիլիսի քաղաքում մասնակցել Տիգրանաշենի առնչությամբ ադրբեջանական իշխանության նախաձեռնած տարածքային արհեստական վեճին, որի արդյունքներով մեկ անգամ ևս որոշվեց, որ ադրբեջանական պատվիրակության փաստարկները բացահայտ անհիմն են, ուստի այլևս դրան երբեք չեն անդրադառնա։

Դրանից հետո Ադրբեջանից բռնագաղթված փախստականներին անարգել տեղավորեցինք Տիգրանաշենում …

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ