Ներքին 13 ժամ առաջ - 11:21 04-10-2026

Աննա Գրիգորյանը հերքում է Oragir.News-ի լուրը

«Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը հերքում է Oragir.News-ի հրապարակած հոդվածը, թե իր մայրը գոյություն չունեցող ՊՈԱԿ-ի տնօրեն է նշանակվել:

Աննա Գրիգորյանը «Բաստիոն» հաղորդաշարի ժամանակ հայտնեց, որ դա Կապանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող ՀՈԱԿ է, որը հաշվապահական գործունեություն է ծավալում:

ՀՈԱԿ-ը գոյություն ունի վաղուց, իսկ Աննա Գրիգորյանի մայրն այնտեղ աշխատում է 2014 թվականից: Սխալ է ներկայացնել, թե ՀՈԱԿ–ին տրվող գումարները տրվել են իր մորը և որ վերջինիս համար հատուկ պաշտոն են ստեղծել:

Ամենից շատ դիտված