Հնարավոր է` Իսրայելի ներկայացուցիչները մասնակցեն «FlyDubai»-ի ինքնաթիռում օդաչուի վրա հարձակվելու մեջ կասկածվող մյուս օդաչուի հարցաքննությանը։
Այս մասին հայտնում է «Reuters» գործակալությունը՝ հղում անելով հետաքննության ընթացքին տեղյակ աղբյուրին։
«Ակնկալվում է, որ իսրայելցի պաշտոնյաները կհարցաքննեն երկրորդ օդաչուին, որը ենթադրաբար փորձել է կործանել առևտրային մարդատար ինքնաթիռը»,- ասված է նյութում։
Գործակալության զրուցակիցը՝ Իսրայելի կառավարության պաշտոնյան, չի հայտնել, թե որ գերատեսչության ներկայացուցիչները կմասնակցեն հարցաքննությանը։