Մամուլ 1 տարի առաջ - 08:35 22-10-2024

Կհարցաքննեն կուսակիցներին․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

ՔՊ վարչությունն առաջիկա նիստերից մեկում մտադիր է քննարկել խորհրդարանական լսումների ժամանակ տեղի ունեցած աղմկահարույց միջադեպը, մասնավորապես՝ որոշ ՔՊ-ականների վարքը։ Խոսքը Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանի եւ Հովիկ Աղազարյանի ընդհարման մասին է, երբ Քյարամյանն ակնարկեց, թե պատգամավորը փորձել է միջամտել քրեական վարույթին, իսկ պատգամավորը հայտարարեց, որ կալանքը ճնշման միջոց են օգտագործում, եւ պահանջում էր ասել, թե ով է իր որդու համար միջնորդել, հակառակ դեպքում` դա խորհրդարանում պետք է հետեւանքներ ունենա։

Բացի այդ, որոշ ՔՊ-ականներ էլ դաստիարակչական ելույթներ ունեցան ամբիոնից` Քյարամյանին ուղղված։ ՔՊ-ում որոշել են նրան եւս կանչել բացատրության: Աղազարյանին անցած հինգշաբթի Վերահսկող հանձնաժողովն արդեն «հարցաքննել» է եւ պարզաբանումներ պահանջել, թե ինչու է «արա»-ով խոսել ուժային կառույցի ղեկավարի հետ, մյուս հարցերն էլ վարչությունն է քննելու։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում