Մամուլ 2 տարի առաջ - 08:25 09-02-2024

Փաշինյանը կապտակի՞ կուսակիցներին․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

«Սիներջի» ընկերության կալանավորված աշխատակիցների խափանման միջոցը փոխելու վերաբերյալ ՔՊ խմբակցության երաշխավորագրին երեկ եւս մի քանի պատգամավորի ստորագրություն է ավելացել, եւ միջնորդագիրը երեկ է ներկայացվել դատարան։ Գրել էինք, որ նախօրեի դրությամբ ընդամենը 4 պատգամավոր չի ստորագրել փաստաթղթի տակ՝ չհաշված գործուղման մեջ գտնվող Արսեն Թորոսյանին եւ Հռիփսիմե Գրիգորյանին:

Երեկ բացակաները միացել են իրենց գործընկերներին։ Խոսքը Խաչատուր Սուքիասյանի, Քրիստինե Պողոսյանի, Վիլեն Գաբրիելյանի եւ, ենթադրաբար, Հայկ Սարգսյանի մասին է։ Մեզ ասացին, որ արդեն 69 ստորագրություն է հավաքվել։ Սակայն լուրեր են շրջանառվում, որ Փաշինյանը որոշել է չընդառաջել ՔՊ-ի միջնորդությանը եւ խափանման միջոցը չփոխել, ինչը լուրջ ապտակ կլինի ստորագրողներին եւ օրենսդիր իշխանությանը։ Եվ կարող է գործադիրի դիկտատից ազատվելու խթան դառնալ:

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում