Ոնց որ Սովետաշենի աղբանոցում լինեին, քուջուջ էին անում, որ մի բան գտնեին․ Բագրատ Սրբազանի պաշտպանը՝ ապացույցների մասին
Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստում պաշտպան Աննա Մանթաշյանը քննադատել է գրավոր ապացույցների հետազոտման ընթացքում արձանագրված խնդիրները՝ նշելով, որ տեսաձայնագրության արձանագրության մեջ քննիչը գնդակների քանակը հաշվել է 9, մինչդեռ ծրարում նշված է 10։
Պաշտպանը դա կապել է գործի և իրավապահ համակարգի աշխատանքի հետ՝ հայտարարելով, որ այդ հանգամանքը, իր գնահատմամբ, բավարար է գործի նկատմամբ կասկածներ առաջացնելու համար։
Դատախազը հակադարձել է, որ քննիչը 9 գնդակ է հաշվել և նույնքան էլ ծրարել։