Հայաստանում քաղբանտարկյալների առկայության հարցը շարունակում է քննարկվել հանրության շրջանում։ Տարբեր գնահատականներ են հնչում այն մասին, թե արդյոք երկրում կա՞ն մարդիկ, ովքեր քաղաքական հայացքների կամ գործունեության պատճառով քրեական հետապնդման են ենթարկվում։
Oragir.News-ը Երևանի փողոցներում հարցում է անցկացրել՝ պարզելու, թե քաղաքացիներն ինչպե՞ս են գնահատում այս հարցը և արդյոք կարծո՞ւմ են, որ Հայաստանում այսօր կան քաղբանտարկյալներ։
Այն հարցին, թե այժմ Հայաստանում քաղբանտարկյալներ կա՞ն, քաղաքացիներից մեկը պատասխանեց, որ, իհարկե, կան, և դա բոլորին հայտնի է։
Նա նաև նշեց քաղբանտարկյալների անուններ՝ Սամվել Կարապետյան, Գագիկ Ծառուկյան և շատ ու շատ այլ քաղբանտարկյալներ, որոնց, նրա խոսքով, պետք է ազատ արձակեն։ Հարցվածներից մեկն էլ ասաց, որ քաղբանտարկյալներ չկան, քանի որ նրանք ավելի շուտ հանցագործ են, քան քաղբանտարկյալ։
Պատասխան հնչեց նաև՝ «Այո», քաղաքացին նշեց Սամվել Կարապետյանի և այլոց անունները՝ ընդգծելով, որ նրանց հանդեպ տեղի ունեցողն արդարացված չէ։ Մեկ այլ քաղաքացի էլ ասաց, որ «լիքն են քաղբանտարկյալները», և նրանց հանդեպ տեղի ունեցածն անօրինականություն է։
Մանրամասները` տեսանյութում: