Արտաքին 2 շաբաթ առաջ - 21:50 30-09-2026

Սա մեծագույն օր է Ամերիկայի համար. Թրամփը՝ Իրաքից զորքերի դուրսբերման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրաքում ամերիկյան ռազմական առաքելության ավարտն անվանել է ԱՄՆ-ի և Իրաքի հաղթանակ՝ հայտարարելով, որ Վաշինգտոնը վերջապես ավարտում է երկարամյա միջամտությունը, որը սկզբնապես դարձել էր «շատ վատ որոշումների» հետևանք։

«Սա մեծագույն օր է Ամերիկայի համար, և, ինչն առանձնապես կարևոր է, մենք հեռանում ենք Իրաքից՝ այն թողնելով հիանալի նոր վարչապետ Ալի ալ-Զայդիի գլխավորությամբ»,- Truth Social սոցիալական ցանցում գրել է Թրամփը։

Ըստ ԱՄՆ նախագահի՝ ամերիկյան ուժերի ներկայիս դուրսբերումը դարձել է այն գործողության ավարտը, որը սկսվել էր 2003 թվականին Ջորջ Բուշ կրտսերի օրոք, շարունակվել 2014 թվականին Բարաք Օբամայի օրոք և ավարտվել 2026 թվականին նրա վարչակազմի օրոք։ Թրամփն ընդգծել է, որ այս պահը համարում է ԱՄՆ-ի և Իրաքի հաղթանակ, ինչպես նաև «Իսլամական պետության» պարտություն։

«Մենք եկել էինք խալիֆաթի դեմ կռվելու։ Խալիֆաթն այլևս չկա։ Մենք տուն ենք վերադառնում»,- հայտարարել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը միաժամանակ Իրաքից հեռանալը համեմատել է Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման հետ։ Ի տարբերություն Աֆղանստանի, որտեղ, նրա ասելով, դուրսբերումից հետո մնացել էր մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա, և զոհվել էին 13 ամերիկացի զինծառայողներ, ներկայիս հեռանալը նա անվանել է կազմակերպված և ժամանակին։

Թրամփը հայտարարել է, որ հենց ինքն է ամերիկյան ուժերի համար սահմանել հստակ առաքելություն, հրամանատարությանը տրամադրել դրա իրականացման համար անհրաժեշտ միջոցները և թույլ չի տվել, որ «ժամանակավոր ներկայությունը վերածվի մշտականի»։ «Ես ընտրության առաջ էի՝ մնալ կամ հեռանալ, և առանց որևէ կասկածի որոշեցի, որ ժամանակն է, որպեսզի Ամերիկան տուն վերադառնա»,- գրել է ԱՄՆ նախագահը։

Ամերիկացի վերջին զինծառայողները սեպտեմբերի 30-ին լքել են Իրաքը Էրբիլի ավիաբազայից՝ ավարտելով երկրում Միացյալ Նահանգների ավելի քան քսանամյա ռազմական ներկայությունը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով